N. N. — ին (Դարձանք մենք արդեն հասակ առած մարդ)

Անվերնագիր (էլ չե՛ս սիրում) N. N. — ին (Դարձանք մենք արդեն հասակ առած մարդ)

Եղիշե Չարենց

Ակսելին՝ «Մթնաձորը» կարդալուց հետո

[ 113 ]

N.N.—ԻՆ

Դարձանք մենք արդեն հասակ առած մարդ,
Թե ես և թե դու։— Ու պետք է հիմա,
Ինչպես հարկն է մեզ «խելացի պահենք» —
Բայց ե՞րբ ենք արդյոք մենք եղել ջահել...

Ինչպես Վիյոնն է մի օր ողբացել
Ջահելությունը իր խայտանկար —
Այդպես, թե կուզես, մենք պետք է հիմա
Նզովե՛նք միայն մեր չար, հողմածեծ
Ջահելությունը, որ անցավ արդեն —

Եվ պայծառ սրտով ընդունենք ահեղ
Այս կեսօրը, որ բացվում է մեր դեմ։—
1929