PARODIA Շ. Ազնավուրի «Ես ցանկանում եմ քեզ մնաս բարով ասել» բանաստեղծության
ԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՔԵԶ
ԳՆԱՍ ԲԱՐՈՎ ԱՍԵԼ
Նմանություն
Ես ցանկանում եմ քեզ
Մնաս բարով ասել...
Շառլ ԱԶՆԱՎՈՒՐ
Դու գնում ես հեռու, անհայտ երկիր, օտար,
Ես մնում եմ մենակ, այստեղ, հեռու քեզնից,
Եվ քանի որ, անշուշտ, մենք սիրում ենք իրար,
Ու քանի որ, գուցե, դեռ սիրում ես դու ինձ`
Ես ցանկանում եմ քեզ
Գնաս բարով ասել։
Քեզ հետ կյանքի երկար ճամփա եմ ես անցել,
Երեսուն և ինն երկար ու ձիգ տարի,
Երեսուն և ինն ամառ, աշուն, ձմեռ,
Ու` որ թանկ է ամեն քայլն այդ ճանապարհի,
Ես ցանկանում եմ քեզ
Գնաս բարով ասել։
Գնա։ Եթե հանկարծ որոշես ետ դառնալ,
Ես պատրաստ եմ էլի քեզ հետ երկար քայլել,
Էլի նույնքան աշուն, ձմեռ, գարուն, ամառ
Դիմավորել քեզ հետ, քեզ հետ` ճանապարհել,
Ես ցանկանում եմ քեզ
Գա՜լդ բարի ասել։
13.06.2022 թ., Ստեփանակերտ