Ամպը եկավ նստեց սարին, Նստեց սարի սուր կատարին։ — Լըսի՛, պապի՛, ասավ նրան, Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի Ցուրտ է գալի։ Ասավ, գնաց։ Սարը կամաց Մտավ սիպտակ
Վերմակի տակ։