Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/35

Այս էջը սրբագրված չէ

դրություն, տրանսպորտային և գյուղա– տնտ․ մեքենաշինություն, էլեկտրոևիկա)։ Ձեռնարկությունները տեղաբաշխված են Մագդեբուրգ, Լայպցիգ, Տալլե, Բեռլին, Կարլ Մարքս Շտադ, Ցվիկաու, Դրեզդեն և այլ քաղաքներում, ծովային նավաշի–նությունը՝ Ռոստոկ, Վառնեմյունդե, Վիս– մար, Շտրալզունդ, Վոլգաստ և մասամբ ավտոշինությունը՝ Ցվիկաու, Այզենախ, Լյուդւ1իգսֆելդե քաղաքներում։ ճշգրիտ մեխանիկան և օպտիկան ներկայացված են Ենայի «Կարլ Ցայս» աշխարհահռչակ գործարանով, Էրֆուրտի, Դրևզդենի, Կարլ Մարքս Շտադի, Ռատենովի, Բեռլինի գործարաններով։ Պոլիգրաֆիական սար–քավորումների արտադրության կենտրո–նը Լայպցիզն է։ Զարգացած է քիմ․ արդ–յունաբերությունը․ «Դրուժբա» նավթամու–ղով ստացվող սովետական նավթը թույլ է տալիս զարգացնել նավթաքիմիան, պլաստմասսաների և սինթետիկ մանրա–թելերի արտադրությունը։ Քիմ․ արդյու–նաբերության խոշորագույն շրջանը Տալ– լե օկրուգն է և նրան հարող Լայպցիգի օկրուգի մի մասը։ Զարգացած են աեքսսփւ, կարի, ճենապակու, ապակու, կահույքի և սննդի արդյունաբերության ճյուղերը։ Գյուղատնտեսությունն ունի անասնապահական ուղղություն։ Բնորոշ է բարձր մթերատվությունը։ Մեկ կովի կաթնատվությունը տարեկան մինչև 3780Z/գ է (1974)։ Բնակչությունը հիմնականում ապահովվում է երկրում ստացվող մսով, կաթով, ձվով, յուղով։ 1974-ին կար մոտ 5585 հզ․ խոշրր, 1847 հզ․ մանր եղջերա–վոր անասուն, 11519 հզ․ խոզ։ Զարգա–ցած է թռչնաբուծությունը։ Ձկնորսություն կատարվում է Բալթիկ ծովում։ Մշակում են տարեկան, ցորեն, վարսակ, գարի, կար– տոֆիլ, կերի արմատապտուղներ։ Տեխ․ կուլտուրաներից գլխավորը շաքարի ճա– կընդեղն է։ Քաղաքամերձ շրջաններում զբաղվում են բանջարաբուծությամբ ու այգեգործությամբ։ Տրանսպորտը։ 1970-ին երկաթուղային տրանսպորտի տեսակարար կշիռը կազ–մում էր 32,4% , ծովային տրանսպորտինը՝ 54,5%, գետային տրանսպորտինը՝ 1,8%, ավտոտրանսպորտինը (ներառյալ գոր–ծարանայինը)՝ 9,6%, խողովակաշարա– յինը՝ 1,1%։ Երկաթուղային ճանապարհ–ների երկարությունը 14,65 հզ․ կմ է․ որից էլեկտրիֆիկացված է 1,35 հզ․ կմ։ Առավել խոշոր երկաթուղային հանգույցներն են Բեռլինը, Լայպցիգը, Դրեզդենը։ Ավտո–ճանապարհների երկարությունը 44,3 հզ․ կմ է, ավտոմայրուղիներինը՝ 1,4 հզ․ կմ։ Տիմնական ջրային ճանապարհ–ներն են Օդերը, Էլբան և դրանց միջև ընկած ջրանցքների համակարգը (երկա–րությունը՝ 2,5 հզ․ կմ)։ Ծովային նավա–տորմի ընդհանուր տոննաժը 1,3 մլն ա է (1970)։ Գլխավոր ծովային նավահան–գիստներն են՝ Վիսմարը, Ռոստոկը, Շտրալզունդը։ «Ինտերֆլյուգ» ավիաընկե–րությունն ունի մոտ 30 միջազգային գիծ։ Տիմնական օդանավակայանն է Շյոնե– ֆելդը (Բեռլին)։ Արտաքին տնտեսական կապերը։ Ար–տաքին առևտրի շրջանառության չափե–րով ԳԴՏ ՍՍՏՄ–ից հետո 2-րդ տեղն է սոցիալիստական ևրկրների մեջ։ Առևտրա– կան հաշվեկշիռը ակտիվ է։ Արտահանու–թյան մոտ 56%–ը բաժին է ընկնում մե–քենաշինության ու մետաղամշակման ար–տադրանքին (համալիր սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, էլեկտրա–տեխնիկական, ճշգրիտ մեխանիկայի և օպտիկայի իրեր, գյուղատնտ․ մեքևնա– ներ)։ Արտահանում է քիմիկատներ, այդ թվում՝ կալիումական և ազոտային պա–րարտանյութեր, սոդա, լվացող միջոց–ներ, սինթևտիկ կաուչուկ, ֆոտոքիմիա–կան ապրանքներ, մանրաթելեր, պլաստ–մասսաներ։ Ներմուծում է հումք, կիսա–ֆաբրիկատներ ու պարենամթերքներ, ինչ–պես նաև քարածուխ, կոքս, երկաթի հան–քաքար, նավթ, բոքսիտներ։ ԳԴՏ ունի Բեռլինի Շյոնհֆելդ օդանավակայանը Իաենվարտի մոտ գտնվող նասոսա–կուտա– կումային էլեկտրակայանը ընդարձակ առևտրական կապեր, մասնակ–ցում է միջազգային ցուցահանդեսներին ու տոնավաճառներին։ Լայպցիգի տոնա–վաճառը «առևտրական կամուրջ» է Արե– վելքի և Արևմուտքի միջև։ Արտաքին առևտրի մեջ վճռական դեր են խաղում սոցիալիստական երկրները (ամբողջ շըր– ջանառության 3/4-ը 1976-ին)։ Տիմնական առևտրական գործընկերը ՍՍՏՄ–ն է (ամբողջ շրջանառության մոտ 40% –ը)։ Առևտրական շրջանառության մոտ 1/4-ը ընկնում է կապիտալիստական երկրներին, գլխավորապես ԳՖՏ–ին, ինչպես նաև Շվեդիային, Շվեյցարիային, Նիդերլանդ– ներին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիա–յին։ Ընդլայնվում է առևտրական շրջա–նառությունը զարգացող երկրների հետ (Եգիպտոսի Արաբական Տանրապետու– թյուն, Տնդկաստան ևն)։ Դրամական միա–վորը մարկն է․ ՍՍՏՄ Պետբանկի 1972-ի կուրսով 100 մարկը հավասար է 40,5 ռուբլու։ VIII․ Զինված ուժերը Զինված ուժերը (Ազգային ժողովրդա–կան բանակը՝ ԱԺԲ) բաղկացած են ցա–մաքային զորքերից, ռազմաօդային ուժե–րից, ռազմածովային նավատորմից, հա–կաօդային պաշտպանության և սահմա–նապահ զորքերից։ Ղեկավարում է ազ–գային պաշտպանության մինիստրը։ Երկ–րի պաշտպանության հարցևրը որոշում է Ազգային պաշտպանության խորհուրդը, որը ենթարկվում է ժող․ պալատին և Պետ․ խորհրդին։ Ազգային զինված ուժեր ստեղծելու օրենքը ժող․ պալատն ընդու–նել է 1956-ի հունվ․ 18-ին։ Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ ստեղծ–վել են զինված ուժեր, որոնք կոչված են պաշտպանելու աշխատավորների շահե–րը։ ԱԺԲ–ն իր տրամադրության տակ ունի պաշտպանության համար անհրաժեշտ տարբեր տեսակի սպառազինություն։ Բա–նակը համալրվում է ընդհանուր զինա–պարտության օրենքով և կամավորության սկզբունքով։ Զինակոչային հասակն է 18 տարին, իսկական զինծառայության տևողությունը՝ 18 ամիս։ Սպայական կազ–մը պատրաստվում է բարձրագույն սպա–յական ուսումնարաններում և Ֆ․ Էնգելսի անվ․ ռազմական ակադեմիայում։ 1956-ի մարտի 1-ը, երբ ԱԺԲ–ի առաջին զորամա–սերը զինվորական երդում տվեցին, ԳԴՏ–ում նշվում է որպես Ազգ․ ժող․ բա–նակի օր և հանդիսանում է համաժողո– վըրդական տոն։ IX․ Առողջապահությունը 1970-ին ծնունդը կազմել է Ю00 բնակ– չին 13,9, ընդհանուր մահացությունը՝ 14,1, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 18,8։ Տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 67,8 տարի է, կանանցը՝ 73,1։ Գերակշռում են սիրտ– անոթային հիվանդությունները և չարորակ ուռուցքները։ Տանդիպում ևն օրնիւոոզը և լիաոերիոզը։ Իջել է դիֆթերիայով, կարմրուկով, վիրուսային հեպատիտով և տուբևրկուլոզով հիվանդացությունների քանակը։ Բուժումն անվճար է։ 1970-ին գործել են 626 հիվանդանոց՝ 190 հզ․ մահ–ճակալով (11,1 մահճակալ՝ 1 հզ․ բնակ– չին)։ 1970-ին աշխատել են 27,3 հզ․ բժիշկ (1 բժիշկ՝ 626 բնակչին), 7,3 հզ․ ատամ–նաբույժ, 2,9 դեղագործ, 245,1 հզ․ միջին և օժանդակ բուժանձնակազմ (1969)։ Բժիշկներ են պատրաստում համալսա–րանների 6 բժշկական ֆակուլտետներն ու 3 բժշկական ակադեմիանևրը։ 1970-ին ավարտել են 1,8՜1ւզ․ բժիշկ (ատամնա–բույժները ներառյալ)։ Տռչակված են Բինց, Բրամբախ, Բադ–Շանդաու, Բադ–Էլաոեր, Բադ–Կյոզեն առողջարանները։