(Դիֆերամբ) Դուք, որ վատնեցիք մեր գանձը հետին - Մեզ թողիք տկլոր ու բոկոտն, ու խեղճ, Եվ գլուխը մեր թեքեցիք գետին, Եվ նախատինքը մեր դեմքը թրջեց - Երգում ենք ահա ձեզ փառք ու պատիվ՝ Չորեքթաթ կեցած ձեր կառքի առջև: