Սարի լանջին, Մեգի միջում Խոխոջում է Ու տըրտընջում
Ջուրը բարակ, Ջուրը տըխուր. — Վաշ-վի՜շ, վաշ-վի՜շ, Ո՞ւր կորան, ո՞ւր, Տերև ու խոտ,
Վարդը շաղոտ, Սարվորն ուրախ, Սըրինգ ու խաղ։ Շուրջըս դատարկ, Շուրջըս տըխուր...
Վաշ-վի՜շ, վաշ-վի՜շ, Ո՞ւր կորան, ո՞ւր։