Բառերը միշտ էլ կանաչ են լինում, Նրանք թոշնում են միայն այն պահին, Երբ հանկարծ իրենց տեղը չեն դրվում։ Դրա համար էլ, Գրիչ առնելիս, Ձեռքիս տեղ ասես սիրտս է դողում։ Իր տեղը գտած բառը երգի մեջ Այնքան է տեղին, Որքան արմատը արթնացող հողում։