Ինչքան որ հուր կա իմ սրտում—բոլորը քեզ, Ինչքան կրակ ու վառ խնդում—բոլորը քեզ.— Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝ Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում,—բոլո՜րը քեզ…