Այս էջը հաստատված է

դեպի հեռուներն էին։ Այդպես քայլելով մենք հեռացանք գյուղից և հետո ծռվեցինք դեպի լեռները։

Ծռվելիս՝ ծերունին մի րոպե կանգ առավ և աշխատեց հեռվից նշմարել իր արտի դրությունը։

― Ո՞րն է արտդ։

― Այն բարձրինը։

Ինչ֊որ ջրի հեղեղատներ էին հոսում այնտեղ, ջրակույտներ փայլփլում։ Միգուցե այդ ջրերը նրա արտի միջովն են անցել, ամեն ինչ սրբել, տարել։

Ծերունին գունատվեց։

― Տունս քանդվել է…― մրմնջաց նա։

― Մի՞թե վնասվել է։

― Չգիտեմ դեռ,― ասաց նա խեղդված ձայնով,― գուցե աչքերս չեն տեսնում… ծերացել եմ…

Առաջ գնացինք։ Մոտենում էինք։ Քայլելն ավելի դժվարանում էր. վերևից գրեթե ցեխի հեղեղ էր, որ իջնում էր ցած, խառն՝ ծիլերով, ցողուններով…

Ծերունին հևում էր. շունչը կտրվել էր։ Քիչ էլ քայլեցինք։ Է՜լ կանաչ չէր երևում, է՛լ ոչինչ. ցեխի հեղեղ և ջուր էր, որ տեսնում էինք. ավերիչ, ապականիչ հեղեղ…

Մի քանի քայլ անելուց հետո կանգ առավ ծերունին և բահը ուսից ցած թողեց։

Իր արտի կողքին էր։ Թշվառ արտ…

Վերևից, փոսերի մեջ գոյացած ջրերը պատռել էին իրենց թումբերը, ուժգնությամբ ցած հոսել և գրեթե սրբել էին արտը։ Տեղ֊տեղ օազիսների պես մնացել, իրենց մերկ արմատներն էին ցույց տալիս՝ ցորենի ծիլի կղզյակներ։ Երկար, կանաչ երկար շերտեր միմյանց վրա, արմատախիլ, ջարդված, հոգեվարք, սահել էին ամեն ուղղությամբ և թաթախվել ցեխով։ Ոմանք մինչև վիզը խրվել, ուրիշները հազիվ էին երևում։

Հողն ամբողջ կանաչել էր նրանց դիակներով…

Եվ անձրևը տեղում էր, տեղում ու իր խոշոր կաթիլներով ճղփացնում լճացած ջրերը։

Ընկավ բահը ծերունու ձեռքից. աչքերը մթնեցին, ծնկները կթոտեց, և նա տեղնուտեղը, իր ընտանիքին կերակրող ցորենի