Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/138

Այս էջը սրբագրված է

Թշնամու դործ է դա: Երբ տեսնում են մեզ միասնակամ,
անմէջապես խանգարում են: Այնինչ, Սփիւռքում, մեզ
համար, ջրի նման կարեւոր է միասնականութիւնը: Թշնամին
ուրախանում է, երբ պառակտուած ենք: Նա հլա
իւղ Էլ է լեցնում կրակին: Նա լաւ գիտի այդ միջոցները:

Սփիւռքում, ո՛րն է առաջդիմականը, ո՛րն է յետադիմականը:
Սփիւռքում յառաջադէմ է նա՛, ով պահում է
մեր գաղութները, մեր դպրոցները, մեր լեզուն: Հապա
կորցրու լեզուդ, էլ ի՜նչ հայ: Կարող ենք շատ օրինակներ
բերել:

Ի հարկէ Սփիւռքը պիտի շնչի հայրենիքով: Արեւածաղիկի
նման նայէ Երեւանին եւ հայ պահի մեր զաւակները:
Սա է Սփիւռքի անելիքը: Իսկ եղբայրասպանութիւներ
մենք դիմաւորում ենք ցասումով: Դա չպէտք է լինի: Թշնամու
գործ է:

Կինը գերմանուհի էր: Տղան՝ Տաւրոսը՝ աւարտած
էր համալսարան: Աղջիկները կուսանէին: Կինը արդէն լաւ
կը խօսէր հայերէն: Խօսքս ուղղելով Տիկ. Դաշտենցին.

— Ինչպէ՞ս ամուսնացար այս փոքր մարդուն հետ,
— ըսէ օր մը կատակով:

— Ես հասակին չնայեցի, — պատասխանեց ան, —
նա ինձ ասաց՝ «Հասակիս մեծ մասը Սասնայ լեռներում Է
մնացել»։ Խաչիկին երեւակայեցի թեռների վրայ, ամենաբարձրահասակ
մարդը աշխարհում: Այդպէս էլ կայ իմ
մարդը։

Դաշտենցը ժպտելով կըսէր.

— Ինձ նման թառլան ամուսնու ուրտեղի՞ց ճարէր
այս գերմանուհին:

— Խ՜ի ես ցածր ձայնով ասում: Բարձր ասա, բոլորս
լսենք, - ընդմիջեց կինը:

Բոլորս խնդացինք:

Երբ իրենց կերթայի, անպայման կը նստէր իր աշխատասեղանին
դիմաց, դարակէն կը հանէր թուղթեր,
բանաստեղծութիւն, արձակ կամ թարգմանութիւն, ու կը
կարդար ինծի համար եւ կարծիքս կուզէր: Կամչնայի
կարծիքս յայտնելէ: Կը պնդէր։ Խանդավառութեամբ կը