Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/219

Այս էջը սրբագրված է

հացել։ Աշխատում եմ վանել մահը։ էս է, ձեզ պէս ջահելների
հետ օրս անցնում է ուրախ։

Կուշտ ու կուռ խնդացինք։

— Մի միտք յղացայ, տղե՛րք ջան, եթէ յաջողուեց,
իսկական տօն կը լինի։ Գնամ գտնեմ մեր սիրելի Սուրէն
Աւչեանին: Լաւ վրացերէն գիտի: Թարգմանել Է վրաց մեծ
գրող կոստանդինէ Կամսախուրդիայի «Վարպետաց Վարպետի
Աջը» վէպը հայերէնի: Ուրեմն նրա բարեկամութիւնն
է վայելում: Թող գնայ Սուրէնը, վրաց մեծ գրողից
մի ժամագրութիւն վերցնէ մեզ համար: Պատկառելի մարդ
է: Ձի է նստում, վրացական ազգային տարազ հագնւում
ու ման գալիս Թիֆլիսի փողոցներով: Համ էլ հայասէր է:
Մի քիչ էլ հայերէն գիտի:

Դուք նստէք Ռուսթավելու վրայ մի որեւէ սրճարանում,
ես գնամ ձեզի համար այս հարցը լուծեմ:

Պահարէն էր դարձեր մեր իսկական առաջնորդը,
իսկ ընկեր Զաւարեանը կարծէք մոռցուեր էր։

Մեր առաջնորդը գնաց թարգմանիչ Աւչեանը գտնելու,
իսկ մենք, նստեցանք սրճարան մը՝ Ռուսթաւելի
պողոտային վրայ:

Տղաս՝ Արան, հազիւ չորս տարեկան, թիֆլիսեան
պտոյտներուս միչտ հետս է։ Զարմանալիօրէն յոգնութեան
նշաններ ցոյց չի տար: Կը վազվզէ առտուընէ մինչեւ
իրիկուն:

Սուրճ ապսպրեցինք, ու ըստ մեր սովորութեան,
սկսանք բարձրաձայն խօսիլ: Կողքի սեղանէն միջին տարիքի
մարգ մը մեզի դիմելով հարց տուաւ.

— Որտեղի՞ց կը լինէք, ընկերներ։

— Սիրիայից։

— Բայց մի տեսակ հայերէն էր խօսում:

— Այո՛, այդպէս է մեր լեզուն։ Սուրիացի հայեր
ենք։ Իսկ դո՞ւք: Կերեւի թիֆլիսահայ էք։

— Ո՛չ, ես թիֆլիսեցի վրացի եմ։

— Բայց հայերէն կը խօսիր։

— Ի՞նչ կայ որ, մենք եղբայր ժողովուրդ ենք։
Հայերէն էլ ենք իմանում։ Սովորել եմ մեր հարեւաններից:
Մանկութիւնից երկու լեզուով եմ խօսում — վրացերէն ու