Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/270

Այս էջը սրբագրված է

Եւ այլն: Այս ոտանաւորի մէջ իսկապէս երկու տող կայ որոշ։

«Մենք նորից իրար ենք հանդիպել» .

«Դու նստել ես հիմա իմ կողքին» .

մի շատ սովորական եւ հաեճելի բան…

Դուք տեսաք, որ բովանդակութիւնն անորոշ է եւ իմացաք պատճառը: Անորոշ է նաեւ տրամադրութիւնը, այլապէս արտայայտութիւնները որոշ կը լինէին: Անորոշ է նաեւ վերնագրի եւ ոտանաւորի կապը. ինչո՞ւ այս երեք տունը կոչուած են «Առասպելների գրքից» եւ դրուած են «Կապոյտ ջրեր» բաժնի մէջ. այստեղ ջրի մասին բնաւ խօսք չկայ, ուր մնաց «կապոյտ ջրերի» մասին:

Հիմա նայեցէք պատկերները. «ոսկի ծիածան» ո՞վ կարող է երեւակայել. չարակամ հարեւանների նման այս բառերը իրար չեն օգնում: «Վառում ես կամաց», դոնէ լինէր. «այրւում ես կամաց». «վառուել»ը շատ է ղօրեղ «կամաց» բառի մօտ. թէեւ այն դէպքում էլ որոշ պատկեր չէինք ստանայ:

«Գիշերն է սիրոյ պէս նրբահիւս».

«Իր ցանցով խոր պատել իմ հոգին».

նախ ի՞նչ ասել է. «խոր պատել». յետոյ՝ սէ՞րն է նրբահիւս թէ ցանցը. այսինքն` նրբահիւս սէրն է իր ցանցով պատել, թէ սէրն իր նրբահիւս ցանցով է պատել:

Գիշերն ինչպէս կարող է ցանցի նման լինել, եւ յետոյ գիշերն ի՞նչպէս կարող է մարդու հոգին պատել այս դէպքում, երբ խօսքը իր բուն իմաստով առնուած գիշեր բառի մասին է:

Իսկ եթէ գիշերն առնուած է փոխաբերական մտքով - այն ժամանակ ստանում ենք թէեԼ սովո րական պատկեր , (յք*ձ^9^>Ք * թումանեանի * ք^այց իմ սիրտը բոնած են դեռ Հուր հաոաշանը, աԵն գ|ւշեր) : ր այց անորոշ միտր» ինչո՞ւ է սիրտը դի շեր պատել յայտն ի չէ : Այսպէս են րոլոր ոտանաւորներն անխտիր : Հեղինակն ըստ երեւոյթին հետեւում է բացի Տէրեանիցճ նաեւ ռուսաց նորագոյն անտաղանդ եւ մարդկանց զարմացնելու մարմաջով բռնուած շա րր~~ թուխներէն , կարծելով նոր բան է ղտել : Չանցնի տաս տարի ել այսօրուան թերթերն իրենց ոտանաւո րնե րաէ լցնող այդ Հբանաս- աեղծներից» մէկէ անունը չի մնայ : նորաձեւութեան հետեւում են ծ՛անծաղամիտ դլուխները ու թէեւ զբաղեցնում են մարդկանց , բայց - 237 -