Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/322

Այս էջը հաստատված է

<...> պայմանները, որոնց մեջ մենք գտնվեինք, վերին աստիճանի բարեհաջող լինեին, այսինքն, օր., մենք և բավականաչափ ազատ ժամանակ ունենայինք և գիտենայինք օտար լեզուներ, և անհրաժեշտ գրքեր հեշտությամբ ձեռք բերելու միջոցներ։ Ես վաղուց եմ հետաքրքրվում այս գործով և նյութեր եմ հավաքում նրա վճռի համար– թե ինչպես է հասկանում ինքը՝ երիտասարդությունը ինքնազարգացման նպատակը և որոնք են այն սովորական միջոցները, որոնցով նա գործնականի մեջ վճռում է ինքնազարգացման խնդիրը։ Այս հարցն այնքան էլ հասարակ հարց չէ։ Ամեն մի գործի, մանավանդ փոքրի շատ է <...> գործի հաջող ընթացքի համար լավ կազմակերպության բացակայությունը միօրինակ կործանիչ նշանակություն ունի ամեն այն տեսակ պարապմունքի համար, որոնց նպատակների իրագործությունը պահանջում է շատ ժամանակ, շատ ճիգ և աշխատանք և այսպես ասած, հայտնի փորձառություն։

Համեմատելով ուսումնարանի տված զարգացումը, որքան էլ նրա կազմակերպությունը պակասություններ ունենար, ինքնազարգացման հետ, նա ավելի լավ պայմանների մեջ է դրած, քան վերջինը այն պահանջների վերաբերմամբ, որոնց պիտի բավականություն տա, վերը հայտնված մտքով, ամեն մի գործ, որ նպատակին փոքր ի շատ հաջող հասնելն ունի ի նկատի։

Սկսենք ամենագլխավորից– այսինքն այն նպատակի դնելուց, որ աչքի է առնում երկու դեպքում էլ ուսումնարանական գարգացման թե ինքնազարգացման՝ մեր ասած մտքով, այսինքն որ, բոլոր այն <տեղեկագրերի> և սովորութքների (навык) ձեռք բերելու մտքով, որոնց կարող է տալ և այս կամ այն ուսումնարանը։

Ամեն ուսումնարան ունի յուր բոլորովին որոշ ծրագիրը, որի կազմողները իհարկե այնտեղ մտնող և իրենց զարգացումն ստացող սաները չեն, ինչպիսին էլ լինի նոցա ստացած զարգացումը՝ ստորին, միջին, թե բարձր, ընդհանուր, թե մասնագիտական։ Ուրիշ բան է ինքնազարգացումը. այդ շրջան մտնողի դրությունը մոտավորապես նման է այս կամ այն ուսումնարանը նոր մտնող աշակերտի դրության, որովհետև երկուսն էլ մտնում են իրենց անիմանալի մի շրջան, ուր երբեք չեն եղել և որը նոցա բոլորովին անծանոթ է միայն այն էական զանազանությամբ, որ այս կամ այն ուսումնարանի աշակերտի հոգսը չէ, թե ուր կհասցնեն նրան, մինչդեռ ինքնազարգացմամբ պարապել սկսող մարդուն հարկավոր է իմանալ, թե նա ինչ բանի պիտի հասնի։ Բայց հարցնում ենք, կարո՞ղ է միթե նա բոլորովին ճիշտ և, որ գլխավորն է, բոլորովին