Այս էջը հաստատված է
Թվարկված միջոցառումների գործադրմանը ձեռնամուխ լինելու դեպքում Հայոց հայրենակցական միությունների խորհուրդը պատրաստ է իր բոլոր ուժերը դնելու Անդրկովկասյան կոմիսարիատի տրամադրության տակ։
Հայոց հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդի
Նախագահ՝ Հովհ. Թումանյան
Քարտուղար՝ Համ. Համբարձումյան
<1918, մարտի 17, Թիֆլիս>
Խորը ցավով լսեցի մամայի մահը։
Հույս ունեմ, որ դու իբրև փիլիսոփա մարդ՝ հանգիստ կընդունես էդ հարվածը։