Անշուշտ, պ. Ջոլոտարեն էլ ուրախ չի լինի, որ դա կատարվել Է կազակների ներկայությամբ, որոնք պետք Է ապահովեին նրանց քոչվորների ճանապարհը։
Այժմ բոլորն Էլ հավատացած են, որ եթե Պավել Զախարևիչի կալվածքում կազակներ չլինեին, նա այդքան չէր ոգևորվի և չէր համարձակվի մարդկանց ծեծել կամ թե տասնյակներով ոչխար վերցնել։
Եվ մարդիկ ճիշտ են դատում։
Անհամբեր սպասում եմ Ձեր կարգադրությանը։
Իհարկե, Ձեր կինը արդեն Ղարաքիլիսա է։ Ինչպե՞ս դուր եկավ նրան Ղարաքիլիսան[1]։
- ↑ Ողջույն Ձեր կնոջն ու երեխաներին
1 Միջնադարյան Իսպանիայում հիդալգո կոչում էին մանր և միջին ազնվականության ներկայացուցիչներին։ XIII, XIV դարերում հիդալգոները պատկանում էին ասպետների դասին իրենցից ներկայացնելով ռազմական կարևոր ուժ, իսկ հետագայում նրանք սնանկացել են և աղքատացել, բայց պահել են իրենց ասպետական հպարտությունը։
Թումանյանն այստեղ բառն օգտագործում է փոխաբերական իմաստով, ընդգծելով Բաժբեուկ-Մելիքովի ո՛չ ասպետական, ո՛չ ազնվական արարքը։
2 Կուրտիկ կալվածքում կազակների գտնվելու փաստն ակնարկելով՝ բանաստեղծը ուզում է հիշեցնել, որ իր վատ արարքներով Բաժբեուկ — Մելիքովը համախոհներ ունի կազակների մեջ (տե՛ս հաջորդ պարբերությունները)։ Վերջիններս հայտնի էին իրենց ամեն տեսակ անմարդկային և անօրինական արարքներով (տե՛ս № 1 նամակի № 5 ծանոթագրությունը)։
12. ՍԱՄՍՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԱԼԱՆԹԱՐԻՆ
Ջալալօղլի — Թիֆլիս
(էջ 19)
Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Մշֆ, № 604, Անթվակիր է. տարեթիվը որոշվում է բովանդակությամբ հայ — թուրքական ընդհարումների, Ռեզանովին պաշտոնից հանելու հիշատակությամբ։
Տպագրվել է Եժ V, 300։
1 Բորչալուի գավառում տեղի ունեցող ամեն տեսակ հանցագործությունների ղեկավարները 1905 — 1906 թթ. ընթացքում միշտ եղել են Սադխ և Հասան Եդիգարովները։ Չնայած տեղի ազգաբնակչության, առանձին պաշտոնյաների և մտավորականության ներկայացուցիչների հրապարակային