եղավ փողոցում, գրպանում գտել են «Մի անհրաժեշտ ծանոթություն Մ. եպիսկոպոս Օրմանյանի նոր գրքի առիթով» հոդվածը գրված վերջինիս «Հայոց եկեղեցին և իր պատմությունը վարդապետությունը ու ներքին կացությունը» աշխատության մասին (1911, Կ. Պոլիս)։
6 Փ. Վարդազարյանը բանաստեղծին առաջարկում Էր հրատարակել ստեղծագործությունների նոր ժողովածու, որը չի իրականացել (ԳԱԹ, Թֆ, ց 2,№ 454(6)։
7 Ըստ ժանդարմական վարչության հետախուզկան տվյալների, Թումանյանը (որը երաշխավորությամբ ազատվելուց հետո անընդհատ հսկողության տակ Էր) Մանգլիսից Թիֆլիս վերադարձել Է օգոստոսի 29-ին (ԹԹ Փբ, № 146),
100. ՀՈՎՍԵՓ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Թիֆյիս Թեհրան
(էջ124)
Ինքնագիրը պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 116:
Նամակը հասցեատիրոջ որդուց՝ թեհրանաբնակ արձակագիր Ռուբեն Հովհաննիսյանից (Ռ. Բեն) ստացել և թանգարանին Է հանձնել պատմաբան Հակոբ Փափազյանը։
Տպագրվում է առաջին անգամ։
1 Հասցեատիրոջ նամակը չի պահպանվել։
2 Նկատի ունի Համբ. Մելիքյանի միջոցով «Հորիզոնի» հրատարակությունը դրամով ապահովելը (տե՛ս № 89, 90, 92 նամակները),
101. ՍԱԹԵՆԻԿ ԱՐՏԵՄՅԱՆԻՆ
Թիֆլիս - Մոսկվա
(էջ 124)
Ինքնագիրը (6 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ № 307 ա:
Տպագրվել Է ԵԺ V, 344 — 345,
1 Հասցեատիրոջ նամակը չի պահպանվում,
2 Տուրգենևի այդ վեպի՝ Սաթենիկ Արտեմյանի թարգմանությունը չի տպագրվել։