Նախագիծը (ռուսերեն 2 էջ, մեքենագիր և Ն. Թումանյանի ձեռքով գրված տարբերակը 3 էջ) թվագրված 1921, հունիսի 16, պահպանվում է ԹԹ, ՆՆ, թղթ. №։ 21։
Թե ինչ դեր է ունեցել Թումանյանը Լիտոյի մեջ, հայանի չէ. այդ մասին նամակներում և, ընդհանրապես, այլ տեղեկություն չկա։ Ըստ երևույթին, Լիտոյի կազմակերպումը չի կայացել։ Այն ամենը, ինչ նախատեսվում էր հիշյալ նախագծում, քիչ անց ի կատար է ածում Հայ արվեստի տունը։
3 Ակադեմիական կոչված այդ առաջին զեկուցումը տեղի է ունեցել հունիսի 25֊ին «Հայկական Էպոսի բառարանից» թեմայով (ԿԱ, 1921. № 91, հունիսի 23. զեկուցման մասին հաղորդումը տպագրվել է նույն տեղում, № 96, հունիսի 29):
4 Եղբորր՝ Վահանին գրած այդ նամակը չի պահպանվել։
5 Հիշատակված բժիշկը Սաղյանն է։
6 Բժիշկ Առուշանյանը Հակոբ Սառիկյանի դստեր՝ Սասունիկի ամուսինն էր։
7 Վերջին պարբերությունը հստակ չէ։
375. ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Թիֆլիս
(Էջ 386)
Ինքնագիրը (1 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ,№ 367 տ։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում Է մոտավորապես, ըստ Հ. Հովհաննիսյանին ուղղված՝ 1920 թ. նոյեմբերի 6֊ի գրության։ Խոսքը վերաբերում է հայկական գիմնազիայում սովորող գրողների ընկերության որդեգրած որբերի՝ Վ. Երիցյանի (Նորենցի) և Ն. Դաբաղյանի վկայականներին, որ աշակերտները ստանում էին ուսումնական տարվա վերջին։
Տպագրվել է ՈՒՀ 2, 426:
1 Գրողների ընկերության գանձապահը Անուշավան Աբովյանն էր։
376. ԱՐԵԳ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս - Երևան
(Էջ 386)
Ինքնագիրը (6 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1250: Անթվակիր է։ Առաջին անգամ թյուրիմացաբար տպագրվել է 1921, հուլիսի 4 թվագրությամբ։ Ժամանակը ճշտվում է «երեկ իրիկուն Աղայանի հիշատակին