Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/545

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

դեմ, նա լիակատար իրավունքով գրել է. «… Ես լոռեցի եմ ու էն գլխից, ոչ «դիպվածով», սիրել ու հետաքրքրվել եմ հեքիաթներով, լեգենդներով, առակներով, և շատերն անգիր գիտեմ դեռ մանկուց» (Եժ IV, 98)։ Ինչպես երևում է Թումանյանի ստեղծագործական կենսագրությունից, ժողովրդական ավանդությունների մշակումով նա սկսել Է զբաղվել դեռ 1880- ական թթ. կեսերից։ Այդ մասին կա նրա ուղղակի վկայությունը. *Մի Ժամանակ (1885 —1887) էդ տեսակ բաներ, ժողովրդական աոակներ ու լեգենդներ շատ էի գրում բարբառով և շատ էլ ունեի, բայց, որովհետև չէի պահում, դես֊դեն կորան, նրանցից մնացին «Շունն ու Կատուն», մին էլ «Անրախտ վաճառականները» (ԵԺ IV, 119)։ Արան պետք է ավելացնել, որ Թումանյանի աոաջին տպագիր՝ ճիշտ է, անստորագիր հոդվածը (1887) կոչվում էր «Մի ավանդություն» և վերաբերում էր Դսեղում հիշվող պատմական մի զրույցի, իսկ նրա աոաջին տպագիր բանաստեղծությունը (1890) «Արև և լուսին» ավանդությունն է եղել։ Դրանից հետո ավելի քան երեսուն տարի, մեծ կամ փոքր ընդմիջումներով, ժողովրդական զրույցների ու լեգենդների գեղարվեստական մշակումը միշտ եղել է նրա ստեղծագործական աշխատանքի «օրակարգում» ։ Վերջին գեղարվեստական երկը, որի վրա Թումանյանն աշխատել է մահից մի քանի ամիս առաջ՝ 1922 թ ամռանը, «Անբուն Կրկուն» քաղաքական այլաբանությունն էր։ Սակայն չպետք է անտեսվի նաև ռուս և արևմտաեվրոպական գրական ավանդույթի դերը։ Թումանյանը լավ ծանոթ Էր այս ժանրի բնագավառում Պուշկինի, Լերմոնտովի և ռուս գրականության ամենախոշոր բալլադագիր Վ. Ա. ժուկովսկու ինքնուրույն և թարգմանական երկերին։ «Բանաստհղծությունների» մոսկովյան հրատարակության 2֊րդ հատորում (1892) տեղ գտավ վերջինիս «Աքիլլես» դիցաբանական բալլադի թարգմանությունը, որը հետագայում էական վերամշակման ենթարկվեց։ 1899 թ. Թումանյանը թարգմանեց Պուշկինի երկու նշանավոր բալլադները՝ (Հոգի երգը» և «Ջրահեղձը», իսկ 1906-ին Մ. Գորկու «Վալախական լեգենդը>։ Արևմտա– եվրոպական հեղինակների բալլադներին հայ բանաստեղծը հ■■ . հ հ. . ■ :.ւ կից Է եղել ռուսերեն թարգմանությունների միջոցով։ Օրինակ, «,• տ գային» հարուստ նյութ են պարունակում կ. Վ. Դերբելի կազմ ա ծ ո ո։ սերեն հայտնի ժողովածուները «Անգլիացի բանաստեղծնh ՚։ ո կենա։ գրւսկւսններով և նմուշներովդ (1875), «Գերմանացի բան՛ա ս ս։ եգծն ե ր ը կենսագրականներով և նմոլշներուի) (1877), որոնք եղել են Թ ո: ման յանի գրադարանում։ Մեզ հասել Է Շիլւերի «Լողվոր» բալլադի ։;Լւ:;գիր թարգմ անռթ յունըէ Թուման (անի կ են ղան ու թ/ան ժամու ւ :■ կ ՛սլա՛՝ ■՝ iաւ:րսրակամները ցույց են տալիէԱ, որ ժողովրդական ալ՛ս, ն,–ո: "յ՛՛ւնն երի մշակումներին նա շատ տարբեր, խայտաբղետ ժանրային ո:ն։1 անասներ Է տվել։ Հաճախ դրանք Հանրային հստակ բնորոշումներ ;են. այլ միայն մատնանշում են երկերի ժողովրդական ակունքները։ Աւսսլես, ամենից հաճախ Թուման յանի այդ գործերը հրատարակվել են «ժողովրդական ավանդությունն ենթավեոնագրով 539