Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/577

Այս էջը հաստատված է

զվարթ երգով ողջունում էր[1] ծագող օրը, Թահարնաթաjի աղոթքը սլանում էր դեպի մեծ արարիչն աշխարհքի։ Իսկ էն ժամերին, երբ դալկանում էին վերջալուսի վառ բոցերը, երբ երկչոտ միմոզաները ամոթխած փակում էին իրենց տերևները, երբ վարդերանգ ամպերը հանդարտ հալվում էին՝ երկնային անեզր տարածության մեջ ու ողջ բնությունը, դեպի քուն իջնելով, խոնարհում էր Մահադևայի մեծության առաջ, արևի նման մենակ ու մաքուր, ջերմ աղոթում էր Թահարնաթան։

Վեր կացավ, շառաչեց որոտմունքը, ու վառ կայծակների փայլքով հայտնվեց Մահադևան, հնչեց նրա ձայնը, որոտմունքն իջավ, ու կայծակները հլու հնազանդ[2] տարածվեցին նրա ոտների տակ։ Ու խոսեց Մահադևան.

– Ո՜վ մահկանացու, քո աղոթքը շարժեց իմ գահի պատվանդանը, երկնային լուսատուները շեղվեցին իրենց ընթացքից, ու ողջ երեք աշխարհքն էլ սասանության մեջ են[3]։ Ասա, ի՞նչ ես ուզում։ Խնդրիր, ու ես կկատարեմ։

– Հայր լուսի, տեր տիեզերքի,– աղաղակեց Թահարնաթան,– մարդիկ տառապում են. վագրը մորից երեխան է հափշտակում, արևը հողագործի հունձն է այրում, հեղեղը նրա բնակարանն է կործանում։ Օգնիր թշվառ մարդկանց, հայր լուսի, օգնիր նրանց, տեր տիեզերքի։

Ու խոսեց Մահադևան, և նրա ձայնը և հեզ էր, և մեղմ, և դուրեկան, ինչպես առվակի խոխոջյունը, և խոսքերը նման էին արտուտի երգին։

– Ես չեմ կարող երջանկություն[4] տալ մարդկանց, որովհետև հենց իրենց մարդկանց մեջն է աղբյուրը երջանկության ու դժբախտության։ Բայց...


(ՆԱԽԵՐԳ)

Նա, ով տանջվում, աղոթում է ու սիրում– մարդ է նա։

Պարիան տանջվում, աղոթում է ու սիրում– մարդ է Պարիան։

Ամենքն, ում որ տաքացնում են արևի շողերը և վարում

  1. [բացվող]
  2. [ընկան]
  3. [դղրդում են, садрогаютсяа ]
  4. [բախտավորություն]