Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/781

Այս էջը հաստատված է

Ինքնագիրը չի պահպանվել։

Թումանյանի արխիվում գտնվում է Հսկ–ի մի օրինակը՝ հեղինակային ուղղումներով (ԳԱԹ, Թֆ, № 1402/18)։

Տպագրվում է ԱՀ-ից։

ԿՌՆԱՏ ԱՂՋԻԿԸ

(էջ 202, 671)

Աոաջին անգամ՝ Հսկ 1908, № 12, էջ 412–419, Հեքիաթ ենթավերնագրով, ապա՝ ԵԺ III, 162 –169։

Կովկասյան և այլ ժողովուրդների բանահյուսության մեջ լայնորեն տարածված՝ կռնատ աղջկա հեքիաթը սովորաբար պարունակում է երկու՝ անմեղ ու բարի աղջկան զրպարտելու, հալածելու և հրաշամանուկներին խարդախորեն փոխելու մոտիվներ։ Թումանյանը ծանոթ է եղել այդ մոտիվներով հյուսված բազմաթիվ ու բազմատեսակ հեքիաթների։ Ըստ իր կազմած ցանկերից մեկի՝ նա ձեռքի տակ է ունեցել այս հեքիաթի երեսուներեք տարբերակ (ԹԹ, №. 1052/9387–9373)։ Թումանյանը գրի է առել հեքիաթի զանազան տարբերակների բովանդակության համառոտ շարաադրանքներ, աղբյուրների ցանկեր, ծրագրային նշումներ, խոհեր (տե՛ս ԹԹ, № 1008/8211, 1008/8337, 1008/8339–8348, 1008/8382– 8383, 1008/8644–8653, 1008/8781–8782)։ Ահա այդ ինքնագրերից մեկը.

Сб. 6. 2. 94. Немая царевна (тат.)

Մունջ աղջկանը սաստիկ սիրում է իր եղբայրը՝ թագ–ը։ Կինը նախանձում է, միշտ ստեր է հնարում, բամբասում։ Բայց եղբայրը միշտ ներում է ու սիրում. Վերջը հաջողում է չար կինը ու դուրս անել տալի։

Մի նապաստակ խաղալով առաջնորդում է աղջկանը մի պալատ։ Այնտեղ արքայազնը ամուսին է ընտրում նրան, ու ապրում են բախտավոր։

Երբ եղբ. թագավորը մոտն է գալի, աղջիկը թաքուն նրա խուրջինը ոսկի խաղալիքներ է դնում, մյուս օրը բռնում են, մեղադրում, ապա բացվում և ցույց տալի, թե ինչպես կարելի է մեղադրել անմեղին։

Նավ. 6. 34. Մուխաննաթ ախպերակնանիք (Վան)։
էմին, 2. 390. Բուլանըխ. Օխեշ
էմին, 2. 443. սկիզբը։
Հակառակը,
էմին, 4. 97. Մանուկը,
Մանանա, 214. Նահապետենց աղջիկ.
էմին, 4, 201. Արծկե. Սագարած աղջիկ
Сб. 6. 2. 94–Немая царевна.