Էջ:Թումանյանի ԵԼԺ հ7.djvu/114

Այս էջը հաստատված է

Թիֆլիսում հռչակված էր ամենուրեք, թագավորական պալատից սկսած մինչև արհեստավորի խրճիթը»։

Եվ վերջանում է հետևյալ խոսքերով.

«Սայաթ-Նովան միայն վրացերեն չի գրել, այլ նաև հայերեն ու թուրքերեն, որ դեռ մնում են անտիպ»։

Սրա մեջ ասված է միայն, որ նա ծնունդով հայ էր և գրել է նաև հայերեն։

Եվ էս տեսակ մի երգիչ, որին հենց իրենց՝ վրացիների ասելով ամենից շատ իրենք են երախտապարտ, մի երգիչ, որ հավասար թանկ է կովկասյան բոլոր ազգությունների համար, մի երգիչ, որ միայն սեր է արծարծել դեպի վրացին, վրացական լեզուն ու Վրաստանը, մի երգիչ, որ Թիֆլիս քաղաքի ամենամեծ պարծանքներից մինն է, հանկարծ իր հիշատակով, իր անվանը տված հարգանքով շարժում Է վրացիներից ոմանց մաղձն ու զայրույթը։

Եվ էդ ոմանք, թեկուզ և ազգով վրացի, հայերին նեղսիրտ, չարակամ լինելուց առաջ Վրատասնի թշնամիներն են, որովհետև վեր են կենում ու խոսում նրա հոյակապ ու սիրելի երգիչներից մեկի՝ Սայաթ-Նովայի անվան ու հիշատակի դեմ։

Այո՛, սրանք անգիտակից թշնամիներ են ամենից առաջ հենց իրենց հայրենիքին ու ազգին, ռուս թերթը՝ ռուսին ու Ռուսաստանին, վրացական թերթը՝ վրացուն ու Վրաստանին։

Եվ սրանց համար է ասված, թե՝ պետք է ներել, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում։


ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ
Թիֆլիս, 14 դեկեմբերի 1913 թ.

«Կովկասի Լրաբերի» № 276-ում տպված են Կով. Հայ գրողների ընկերության դեկտեմբերի 5-ի երեկույթի նյութագրությունը և եղած զեկուցումները։

Հոդվածագիրը մանրամասն խոսում է պարոն Լեոյի զեկուցման մասին, բայց բաց է թողել նրա վերջին խոսքը։