Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/33

Այս էջը հաստատված է

կավ, սրան մի քիչ դես-դեն քշեցի, փախավ, փեշի մեջը մտավ, ես էլ նրա ետևից մտա, չէ՛, դուռը բաց արի, տեսնեմ մի թղթի տոպրակով ընկուզ (կակալ). մախլաս, մուկն այսպես ձեռքիցս ազատվեցավ. իսկ ես նրա փոխարեն սկսեցի զբաղվել և չարչարվել կակալի տոպրակի վրա։ Բանն էն ա, որ այսօր լոբի ունեինք միջին կակալ չկար։

Գրքերից ասեմ հիմա։

Հիսուն ռուբլի արդեն ուղարկեցի, և այդ բոլոր հիսուն ռուբլու մեջ ուրիշի փող չկա։ Գրեցի, որ վեց հարյուր հատ գիրք ուղարկեն1. Ստեփանյանից իրիկունս ստացա չորս ռուբլի, թերթը մոտը պահեց, Ալեքսանդրապոլից նամակ ստացա, շուտով այնտեղից էլ փող կգա2։ Սմբատից փողերն ստացիր և թերթն ինձ ուղարկիր3։

Բարևիր Մուշիկին4 և նայիր, որ խաղող շատ չուտացնես...

Բարևիր մայրիկին, Շաքարին, Հովնին, աղջկանը, փեսին։ Բարևիր նույնպես Վարդանին ու յուր—ուհուն, Սմբատին և յուր-ուհուն. և այլն, և այլն, ում որ տեսնես, հա, տեր Պողոսին, տեր Սահակին, տեր Գեորգին, Ղախունց Աբելին, Պետանանց Քիքնին և այլն։

Մեծ էշն ախոռումն է մնացել, տեր Մովսես քեահիային[1] էլ խաթրիչուն[2]։

Խաղող ուղարկեցեք, խաղող։

Քո Հովհաննես Թումանյան

13. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Շուլավեր

1890, սեպտեմբերի 20, Թիֆլիս


Օլա ջան,

Թեև ես իմ երեկվան նամակում կարծել եմ, որ առաջին նամակն ես եմ գրում, բայց բանից երևաց, որ դուն

  1. Կառավարիչ:
  2. Նոր խաթրին: