Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/38

Այս էջը հաստատված է

Նամակս վերջացնեմ գրքիս մասին տեղեկություն գրելով. դարձյալ ուղարկեցի 20 ռուբլի։ Այս Ստեփանյանիցն էր. նա 40 էր առաջարկում, բայց ես այդ էլ բավական համարեցի, և դարձավ 70 ռուբլի։ Գրեցի, որ գրքի գինը 40 կոպեկ լինի։ Շատերն են ասում, որ 40 կոպեկ արժան է, նույնիսկ գրավաճառանոցում։

Քեզ կարոտ՝ քո Հովհաննես Թումանյան։

Բարևիր բոլորին։

<Հ. Գ.> Մոռացել էի. Տերտերն ասում է՝ Շաքարին ասեցեք մոթալը շուտ ուղարկիր։

Հովհաննես
16. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս — Շուլավեր

1890 թ., 27 սեպտեմբերի, Թիֆլիս

…Արի՛, հոգիս, որ առանց քեզ
Կյանքը դառն է և անձուկ,
Արի՜, արի՛, որ նորոգես
Եվ մեր սերը վաղանցուկ…

Օլա ջան,

Թեև այսօր մի նամակ էլ եմ ուղարկել, բայց, այնքան քաղցր է ինձ համար քեզ վրա նամակ գրելը, որ ստիպված եմ այսօր երկրորդ նամակը գրել։

Այնպես հափշտակված էի այսօրվան նամակը գրելիս, որ մոռացել եմ (կարծեմ) ամսաթիվը դնել1։ Մի շատ ծիծաղելի թերահավատությամբ և անմիտ կասկածանքով ես տանջվում եմ, կարծելով, թե քեզ… կամ թե շատ ուշ եմ տեսնելու։ Ի՜նչքան տխուր են անցնում առանց քեզ իմ ժամերը, նրանցից յուրաքանչյուրը մի ծանր բեռան նման է