Էջ:Թումանյանի ԵԼԺ հ9.djvu/94

Այս էջը հաստատված է

կուսակիցներով, որովհետև նրանք գիտակցաբար են պաշտպանում։ Այս էլ թողնենք։

Արդյոք ի՞նչ դրության մեջ գտար մեր հայրենիքը, կարո՞ղ ես նկարագրել։ Ես այս ամառ տխուր եզրակացության եկա, ժողովուրդն այնքան ընկած է բարոյապես և նյութականապես, որ ոչ մի բառ չեմ գտնում նրանց դրությունը հայտնելու համար։

Քո ամենախոնարհ հրամանը կատարեցի. մի կտոր թղթի վրա գրեցի տվի Եզեկ քեռուն, բայց ես էլ գրեմ, Օձնա մետր <իկական> մատենում 1872 թ. գրված է № 3, հունվար 15-31, Խորեն, հայրը Դարչին Աուրաբյան, մայրը Հոռոմսիմ Պետրոսյան. միխակ չկա, բայց դարչինը գտա14։

Եմ և մեր բոլոր պալատի կողմից բարևիր մորդ, Անուշին, քույրերիդ, մեր Օթարանց բոլորին (այս ամառ անցնելիս տեսա և սաստիկ ցավեց սիրտս այդ ընկած մեծ օջախի վերա), բարևիր և մեր պոետ Յագորին յուր պալատով, կարելի է շատերին մոռացել եմ հիշելու, դու կարդա։ Նամակս վերջանում է, մի երկու խոսք ասեմ Եղիշեի մասին. եկավ կոնսիստորն, իրան վարդապետության գործից հարցրեց—քեզ բացասեց Սինոդը,—հայտնեցին անդամները, և ի՞նչ ես՝ կարծում ինչ արավ, անդամները հեռացան թե չէ, սկսեց խաղ ասել ու պար գալ. ես զմայլված այս բանից, սրտիս հրճվանքը միայն կարողացա արտահայտել, բացականչելով «երանյա՜լ շաշ»։ Շուտ նամակ գրիր։

Քո Հովհաննես
35. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Ջալալօղլի—Թիֆլիս
1891, Х/29, Ջալալօղլի
(Չափվելու համար եմ կանչված)
Օլա ջան,

Ամսույս 28-ին հասանք Ջալալօղլի։ Առաջին իրիկունը Սարվան մնացինք. դարձյալ այդ անիծած Սարվանում մնացի