Չինաստանի պատուհաս Է լ ավելի հարավում հոսում է երկրի ամենամեծ Յանցզի գետը, որն սկիզբ է առնում Տիբեթի սարահարթից Յանցզիի գետաբերանից ոչ հեռու տեղավորված է Չինաստանի ամենամեծ քաղաքն ու ամենախոշոր արդյունաբերական կենտրոնը' Շանհայը Յանցզիի երկայնքով ձգվող բոլոր հարթավայրերն զբաղեցնում են ջրով ողողված բրնձի դաշտերը Բլուրների լանջերը վեր են ածվել սանդղավանդների, որտեղ մշակում են թեյ և թթենի Չինաստանի հարավային մասի հողերը ոռոգվում են Սիցզյան գետի ջրերով Այստեղ երբեք ձմեռ չի լինում, և աճում են արևադարձային բազմազան բույսեր
Չինաստանի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով Հայտնաբերվել են քարածխի, երկաթի հանքաքարի, նավթի, այրվող թերթաքարերի, բոքսիտների, մանգանի, անագի, վոլֆրամի, սնդիկի պղնձի քարաղի մեծ պաշարներ, ազնիվ մետաղների խոշոր հանքավայրեր
Չինացիները հնուց հայտնի են իբրև հմուտ երկրագործներ Հացահատիկային գլխավոր բույսերն են բրինձն ու ցորենը
Չինաստանում զարգանում են արդյունաբերության զանազան ճյուղեր արտադրվում են ավտոմոբիլներ, տրակտորներ, ինքնաթիռներ, հաստոցներ
Անցյալում չինական ֆեոդալ-կալվածատերերը, տեղական կապիտալիստներն ու օտարերկրյա գաղութարարները դաժանորեն շահագործում էին ժողովրդին և կողոպտում երկրի հարստությունները Դա կասեցնում էր երկրի տնտեսության զարգացումը
Չին ժողովուրդը երկար ժամանակ պայքարում էր իր ազատագրության համար, և այդ պայքարում նրան միշտ աջակցում էր Սովետական Միությունը 1949 թ հոկտեմբերի 1 ֊ին ստեղծվեց Չինական Ժողովրդական Հանրապետությունը Սովետական պետությունն առաջինը բարեկամական հարաբերություններ հաստատեց ՉԺՀ-ի հետ Սովետական Միության օգնությամբ Չինաստանում կառուցվեցին արդյունաբերական բազմաթիվ ձեռնարկություններ
Սովետական Միությունը մշտապես ձգտում է հարաբերությունների բարելավման Չինաստանի հետ Չինական Ժողովրդական Հանրապետության, ինչպես նաև մյուս պետությունների հետ նա իր հարաբերությունները հաստատապես կառուցում է իրավահավասարության, սուվերենության պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ուժ չգործադրելու սկզբունքներով