Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 4.djvu/83

Այս էջը հաստատված է

Օդում և օդանավակայաններում մեր օդաչուները ոչնչացրել են թշնամու տասնյակ հազարավոր ինքնաթիռներ:

Այժմ ռազմական ինքնաթիռները թռչում են ձայնից էլ արագ հսկայական բարձուրություններում: Նրանք զինված են հրթիռներով: Բարդ սարքերն օդաչուին օգնում են ինքնաթիռը վարել և նպատակակետը գտնել նաև գիշերը, խիտ ամպերի մեջ, վատ եղանակին: Ժամանակից ռմբակոծիչը նպատակակետի վերևում մնում է ընդամենը մեկ րոպե, բայց հասցնում է և՛ ռումբեր նետել, և՛ հրթիռների տարափ տեղալ: Իսկ հռթիրակիր ինքնաթիռը հրթիռն արձակում է նպատակակատից հարյուրավոր կիլոմետր հեռու գտնվող դիրքից: Հրթիռը հետո ինքն է կառավարում իր թռիչքը: Բեռնափոխադրական խոշոր ինքնաթիռները կարող են օդային դեսանտ իջեցնել օդանավակայանից հազարավոր կիլոմետր հեռու: Դեսանտայինների հետ պարաշյուտով իջեցվում են հրանոթներ, ավտոմոբիլներ, տանկեր:

Ինքնաթիռը մարտական մի ընկեր ունի ուղղաթիռը: Այն կարող է վեր բարձրանալ առանց թափավազքի, ուղղաձիգ, կարող է վայրէջք կատարել ցանկացած բացատում: Ընդ որում ուղաթիռը կարող է և՛ դեսանտ տեղափոխել, և՛ մարտնչել ցամաքային զորքերի դեմ, և՛ ծովում որոնել թշնամու սուզանավը:

Ամեն տարի օգոստոսի երրորդ կիրակի օրը մեր երկիրը հանդիսավոր տոնում է ՍՍՀՄ օդային նավատորմի օրը:


Ռաֆայել Սանտի

Ռաֆայելը Վերածննդի դարաշրջանի մեծագույն նկարիչներից է: Նա ծնվել է իտալական Ուրբինո փոքր քաղաքում: Հայրը՝ վարպետ Սանտին, եկեղեցիների համար սրբապատկերներ էր նկարում, և հենց ինքն էլ եղավ Ռաֆայելի առաջին ուսուցիչը: Տղայի մյուս ուսուցիչը հայերենի Ումբրիայի բնությունն էր, մուժով պատած նրա մեղմ բնապատկերները:

Ռաֆայելը վաղ որբացավ աղքատության մեջ էր ապրում: Նրան օգնում էին հայտնի նկարիչները, որոնք նկատել էին պատանու վիթխարի տաղանդը: Ռաֆայելը քսան տարեկան էլ չկար,երբ ստեղծեց «Կոնեստաբիլեի տիրամայրը նկարը: Այդ հրաշալի ստեղծագործությունն այժմ գտնվում է Լենիգրադի էրմիտաժում Տիրամայրը (Մադոնան) պատկերված է Ումբրիայի բնապատկերի ֆոնին: Արտակարգ հրապուրիչ են մոր և մանկան մտախոհ ու չքնաղ դեմքերը:

1504 թ. Ռաֆայելը տեղափոխվեց Ֆլորենցիա, ուր այդ ժամանակ ապրում և աշխատում էին իտալական Վերածննդի հանճարներ Լեոնարդո դա Վինչին և Միքելանջելոն: Ֆլորենցիայում Ռաֆայելը շատ բարեկամներ գտավ: Նա տեսավ արվեստի մեծ գործեր, բայց, սովորելով բոլորից, ոչ մեկին չընդօրինակեց: Այդ շրջանում