Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/173

Այս էջը սրբագրված է

Զեռ ձեռի դնի, տերը տեր անի,
Որ գնան իրանց արևի ձենը
Ածեն ու խնդանք քաղցր ծերանան։
Մեր սրտի ուզածն՝ որ մեր տանն էլ ըլի.
Էլի նա թե մեր նասիբը չըլի.
6560 Խաչ, ավետարան, մեր գլխին դնվի
էլի մեր սիրտը իրար չի՛ կպչի,
Մեկը փուշ կդառնա, ու մեկը կրակ,
Իրար համեշա կէրեն ու դարտակ
Իրար շանից, ըմբրից հեչ շեն կշտանալ
Թուր ու մսի պես միշտ իրար դեմ գար
Իրար միս ուտիլ, իրար արին քամիչ
Հողն էլ թե մտնին, էլի շբարշիլ
էլի մեկը բահ, մեկը հող դառնալ
Իրար գյոռ քանդիլ, իրար գլխի տալ։
6570 Մեկը ջուր դառնալ, ու մեկը կրակ
Իրար հանքցնիլ, իրար անիլ տակ։
Մեր նասիբը թե հազար սարերի
Եդևի ըլի, հազար ձորերի
Մեկ էլ էն կտեսնիս՝ նա իրան ոտով
Քնած էլ ըլիս, նա իրան թևով
Կթռչի, կգա, դռանդ կկանգնի.
Մինչև երազում նա քեզ չերևի,
Ճակատիդ գրածն թե չի՛ կատարի
Մինչև էն վախտը սիրտդ երկաթի պես
6580 Դու ղայիմ պահես ու չի բնավ խաբվես։
Թե աչքդ քեզ խաբի, միլ քցես, հանես
Ձեռդ կապած ըլի, թե ձեռք չունենաս,
Որ խփես աչքդ, երեսդ շուռ տաս,
Հող ածես մեջը, կամ ջուր կում անես,
Փչես աչքիդ մեջը, հոգիդ չկորցնես։
Թե աղչիկ տղա իրար աչքով
Մտիկ տվին էն սհաթն, ական թոթափել
Գետինը կպատռվի ու նրանց տակով
Կանի՝ որ իրան երեսն չկոխեն
6590 Հարամ ոտներով նրան ապականեն,
Աստուծո սուրբ օդը, սուրբ աչքի տակին
Հարամ շնչով նրանք, չկենան, չշրջին։
Կամ մեկը մարալ, մյուսը ջեյրան
Կդառնան ու կընկնին հարամու բերան.
Մյուսին սպանեն, մինը կմեռնի.