ԻՄ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք, Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։ Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք, Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։