※ ※ ※
ԵՍ ԵՄ Ես քու սերն եմ, Սիրուդ ջերն եմ, Մենավոր. Ես եմ քո կին, Դու՝ իմ հոգին Հենավոր։ Ձայնըդ հնչեց սիրո կայծակ շեշտակի, Հոգիս շնչեց գարուն-փայլակ հեշտակի։ Շունչըդ առա կուռ ծոցերով՝ Գըրիչ դառա հուր բոցերով։