Էջ:Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu/83

Այս էջը սրբագրված է

իրաւունքի բացասումը՝ անվիճելիօրէն կործանարար է այսօրւայ Հայաստանի համար. ես սա՝ կուսակցական դիկտատուրայի հետ միասին ներկայ կացութեան սեւ երեսն է: Բայց չէ՞ որ դրա փոխարէն բօլշեւիկները խաղաղեցրին երկիրը, ազատեցին աշխատաւոր ձեռները շինարարութեան համար... բայց սրա մասին գրել եմ արդէն:


Բօլշեւիկեան սիստեմը չի կարող վերաշինել մեր աւեր երկիրը, ապահովել նրա տնտեսական զարգացումը:


Բայց սա պատճառ չէ, որ չընդունենք Խորհրդային իշխանութեան կարեւորութիւնն ու օգտակարութիւնը՝ քանի որ կան ուրիշ վտանգներ՝ ուրիշ սպառնալիքներ՝ որոնք շատ աւելի մեծ են, քան սօցիալիստական կարգեր հասատաելու վաղաժամ ու անյաքող փորձերի վտանգը:


Արդէն երկու անգամ ընդհատել եմ նամակս ու երկու անգամ վերսկսել: Նկատում եմ, որ կրկնութիւնների մէջ եմ ընկնում: Բայց ի՞նչպէս անեմ, եթէ դու ինքդ մոռացութեան մէջ ես ընկնում ու կրկին վերադառնում արդէն ծեծւած հարցերին...


Շարունակում եմ:


«Պէտք է ողջունեք այն երեէոյթը — գրում ես դու, որ վերջապէս մեր կեանքումն էլ առաջ է գալիս քաղաքական լուրջ շերտաւորում, ստեղծում են տարբեր ուղղութիւններ»:


ԵթԷ յիշում ես, նոյն այդ պահանջը դնում էի ես, երբ Հ. Յ. Դաշնակցութիւնը միահեծան տէրն էր դրութեան, աշխատում էի համոզել կուսակցական յախթանակներով արբածներին, թէ որքան վտանգաւոր բան է դա երկրի ու հէնց իրան՝ կասակցութեան համար:


Այո՛, շերտաւորումներ պէտք են: Բայց երկու պայմանով:


Առաջին շերտաւորումները պէտք է բղխեն կեանքի պահանջներից, համապատասխանեն իրական դրութեան, գան լրացնելու, որեւէ հասունացած ու լուրջ կարիք: Բօլշեւիկեան շերտաւորումը կամ աւելի ճիշտ равнете фронта по большевизму — կենսական կարիք է այսօր ու պէտք է գոյութիւն ունենայ: Նոյնը չենք կարող ասել մեր մասին: Դաշնակցութիւնը (իբրեւ կազմակերպութիւն, լաւ հասկացիր խօսքս) անցեալի մնացորդ է, մի աւելորդ օրգան, որին կարիք չունի այլեւս օրգանիզմը: Այն կարիքը, որ մատնանիշ ես անում դու, իրական կարիք չէ, այլ սոսկ ենթադրութիւն. իսկ մի քաղաքական կուսակցութիւն չի կարող արդարացնել իր գոյութիւնը ներկայում՝ ենթադրեալ ապագայում գործելու համար երբ գործը գայ, հանդէս կգան նաեւ գործողնեը Յետոյ Դաշնակցութիւնը չի կարող լրացնել քո ենթադրած կարիքը, չի կարող ներկայացնել Թուրքօֆիլական ուղղութիւնը բայց սրա մասին գրել եմ արդէն:


Երկրորդ. շերտաւորումը պէտք է լինի երկրի ներսը եւ ո՛չ երկրից