Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/180

Այս էջը հաստատված է

դրանք կապում են ջրի պաշտամունքի հետ։ Ես համաձայն լինելով սրան, միաժամանակ կավելացնեի նաեւ ձկան պաշտամունքի եւ դրա առատ որսի գաղափարը...

Սակայն, թվում է, թե սրանք հաստատող ոչ մի փաստարկ չկա, որովհետեւ ոչ Գեղամա լեռներում, ոչ Արագածի լանջերին, ոչ Ջավախքում, ոչ Թռեղքում եւ ոչ էլ Հայկական լեռնաշխարհի մյուս մասերում, ուր կան «վիշապ» կոթողներ, չկան այնպիսի խոշոր ջրավազաններ, որոնք ծառայեն ոռոգման, նավագնացության եւ ձկնորսության նպատակներին։ Ես կարծում եմ, որ այդպիսի հսկա ձկնարձաններ (4-5 մետր երկարությամբ) միանգամայն տրամաբանական կլիներ կանգնեցնել ծովափնյա շրջաններում, ի պատիվ ծովային հսկա գիշատիչների շնաձկների, կաշալոտների եւ այլն, նրանց ցասումը մեղմելու համար, որ իրանք «թույլ տան» մարդկանց անվնաս նավարկելու եւ ձկան առատ որս կատարելու...

Իսկ նման ջրավազաններ արդյոք եղե՞լ են Հայկական լեռնաշխարհում։ Միանշանակորեն պատասխանը դրական է։ Վերջին անգամ պլիոցենի շրջանում 10 միլիոն տարի առաջ Մեծ Կովկասը, Փոքր Կովկասը, ինչպես եւ Հայկական լեռնաշխարհն ընդհանրապես, Թետիս օվկիանոսում եղել են կղզիախմբեր։ 10 միլիոն տարի առաջ ցամաքի 2000 մետր բարձրանալու հետեւանքով, Թետիս օվկիանոսը, որն Ատլանտյան օվկիանոսը միացնում էր Խաղաղ օվկիանոսին, իր մեջ ընդգրկում էր հարավային Եվրոպան, հյուսիսային Աֆրիկան, Փոքր Ասիան, Կովկասը, Կենտրոնական Ասիան, Միջին Ասիան, Մոնղոլիան, Տիբեթը, Հիմալայները, Հնդկաչինը, Իրանը, նահանջեց, բարձրացան նոր լեռնաշղթաներ եւ այդ օվկիանոսից մնացին Միջերկրական, Սեւ, Ազովի, Կասպից եւ Արալի ծովերը, Պարսից ծոցը... Այնպես որ, 10 միլիոն տարի առաջ, այսինքն ցամաքի վերջին բարձրացումից (2000 մ) առաջ, «վիշապ» քարակոթողները ձկնարձանները եղել են կղզիներում եւ կանգնած են եղել ծովի ափերին...

Նոր հարց։ Իսկ այն ժամանակ եղե՞լ է մարդը։ Այո։ Մարդկությունը Երկրի վրա եղել է միլիոնավոր տարիներ առաջ։ Սրանից 30-40 տարի առաջ դպրոցական դասագրքերում գրում էին, որ մարդկությունը գոյություն ունի 600 հազար տարի, իսկ այժմ գիտնականները վստահորեն 3.5 միլիոն տարի են համարում մարդու գոյության ժամանակը։ Շատ մոտ ապագայում նորանոր փաստերի հիման վրա գիտնականները, անկասկած կապացուցեն մարդու ոչ թե մի քանի միլիոն տարիների,