ժողկոմատում ստեղծվել է աշխատանքի պաշտպանության հրահանգչություն, 1925-ին՝ համանուն լաբորատորիա, որը 1934-ին ընդգրկվել է առողջապահ-յան ժողկոմատի Սանիտարահիգիենային ինստ-ի կազմում։ 1942-ին ԵԲԻ-ում Հ. Միրզաբեկյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է աշխատանքի հիգիենայի ամբիոն, 1959-ին վերոհիշյալ լաբորատորիայի հիման վրա Հրազդանում՝ Աշխատանքի հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ (1971-ից՝ Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ինստիտուտ, Երևան)։ 1966-ին ստեղծվել է ԲԿԻ-ի (1997-ից՝ ԱԱԻ) մասնագիտական հիվանդությունների ամբիոն (վարիչ՝ Մ. Խաչատրյան), 1967-ին՝ Պոլիմերների ինստ-ի արդյունաբերական թունաբանության լաբորատորիա (վարիչ՝ Մ. Գիժլարյան), իսկ 1971-ին՝ Թունաքիմիկատների, պոլիմերների և պլաստմասսաների հիգիենայի ու թունաբանության համամիութ. ԳՀԻ-ի հայկական մասնաճյուղ։
Սկզբն. շրջանում ուսումնասիրվել են արտադրական միջավայրերի օդի փոշոտվածության, քիմիական նյութերով աղտոտման, միկրոկլիմ. անբարենպաստ գործոնների ազդեցության և այլ հարցեր, այնուհետև սինթետիկ կաուչուկի արտադրության բանվորների աշխատանքի սանիտարահիգիենային պայմանները, երկքլորբութենի (Հ. Միրզաբեկյան, Ս. Նիկողոսյան, Հ. Մելքոնյան) և քլորոպրենի (Վ. Մխիթարյան, Հ. Մատինյան, Մ. Աղաջանյան) ազդեցության հետևանքով կենդանիների օրգանիզմում փորձարար․ ճանապարհով առաջացրած կենսաքիմիական և ախտաբանաանատոմ. փոփոխությունները (Ա. Ալավերդյան)։ Հետազոտվել են երկքլորբութենի թունավոր հատկությունները, արձանագրվել նյարդ․ համակարգի մի շարք հիվանդություններ (Հ. Մուրադյան), բացահայտվել լյարդի թունաբան․ ախտահարման (Ա. Ավետիսյան), ինչպես նաև մաշկ․ մասնագիտական հիվանդությունների ձևերը։ Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ-ում հետազոտվել են Կապանի պղնձահանքերի (Հ. Մելքոնյան), Արթիկ տուֆի հանքավայրի (Վ. Մարտիրոսյան), ալյումինի գործարանի կավահողի բաժանմունքի (Ա. Գասպարյան) բանվորների մասնագիտական հիվանդությունները և մի շարք փոշիների ախտաբան․ առանձնահատկությունները։
Մշակվել են օդում մի շարք քիմիական նյութերի որոշման եղանակներ (Գ. Փարսադանյան, Ե. Երեմյան)։ Բացահայտվել են միավինիլացետիլենի (Մ. Գիժլարյան), կարագալդեհիդի (Ս. Ուլոյան), կրոտիլենի (Ս. Գևորգյան) թունաբան․ հատկությունները, ֆենիլկարբամինաթթվի և հերբիցիդային որոշ ածանցյալների թունաբան․ ազդեցության առանձին մեխանիզմներ, օրգանիզմում դրանց տարրալուծման ուղիները, սահմանվել օդում այդ նյութերի ՍԹՔ նորմերը (Շ. Քոսյան)։ Հետազոտվել են քիմիական արդ-յան տարբեր ճյուղերի և լեռնարդ-յան մեջ աշխատողների մասնագիտական հիվանդությունների, մոլիբդենային ախտահարումների կլինիկ․ առանձնահատկությունները, ինչպես նաև վաղաժամ ախտորոշման, աշխատանքային փորձաքննության հարցեր (Հ. Անդրեասյան, Մ. Ավագյան, Ռ. Բադյան և ուրիշներ)։ Նկարագրվել են արհեստ. կորունդի արտադրության բանվորների վերին շնչուղիների մասնագիտական հիվանդությունները (Ռ. Ֆրանգուլյան)։ Ուսումնասիրվել են գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատների թունաբան. և հիգիենային առանձնահատկությունները, նկարագրվել գրանոզանով թունավորման դեպքեր, մշակվել դրանց բուժման եղանակներ (Կ. Նազարեթյան)։ Հետազոտվել են երկրի տարբեր շրջանների արդյունաբերական օբյեկտների մերձակա բնակավայրերում աղմուկի ֆիզիկական բնութագիրը և ֆիզիոլոգ․ ազդեցությունը, կազմվել են աղմուկի քարտեզներ, դրանց հիման վրա մշակվել աղմուկի ուժգնության նվազեցման հանձնարարականներ։
1990-95-ին ԱԱԻ-ի հիգիենայի ամբիոնում Ա. Ղազարյանի ղեկավարությամբ հետազոտվել են աշխատանքի պայմանները երկաթբետոնե իրերի, 1995-2005-ին՝ բյուրեղապակու արտադրության մեջ, բանվորների մասնագիտական հիվանդացությունը, մշակվել դրա կանխարգելման գիտական հիմնավորումներ։
Ուսումնասիրվել է որոշ ծանր մետաղների (կապար, պղինձ, անագ և նրանց միացությունները) ազդեցությունն աշխատողների առողջ․ վիճակի, ինչպես նաև տղամարդկանց վերարտադրող․ ֆունկցիայի վրա։ Հետազոտվել են արտադրություններին հարող շրջակա միջավայրի՝ կապարով աղտոտվածությունը և, դրանով պայմանավորված, երեխաների մտավոր մակարդակի փոփոխությունները։ Ստացված արդյունքների հիման վրա մշակվել են գիտական հանձնարարականներ, առաջարկվել են արյան մեջ, ըստ տեղաբաշխման, կապարի քանակների նորմեր (Է. Բաբայան, Ս. Մկրտչյան, Գ. Ալեքսանդրյան)։
Ուսումնասիրվել են ֆիզիկական բեռնվածության և հանգստի ժամանակ տարբեր միկրոկլիմ. պայմանների ազդեցության հիգիենային առանձնահատկությունները, մշակվել է արտահագուստ՝ ցուրտ միկրոկլիմ. պայմաններում աշխատող կանանց համար (Ռ. Օհանյան)։
Երեխաների և դեռահասների հիգիենայի հարցերով սկսել են զբաղվել 1944-ից ԵԲԻ-ում Գ. Ղևոնդյանի նախաձեռնությամբ ստեղծված համանուն ամբիոնում։ Ուսումնասիրվել են արտաքին միջավայրի գործոնների ազդեցությունները երեխաների առողջ․ վիճակի, մանկ․ սննդի, մանկ․ առողջարանների և հիմնարկների հիգիենային շարժընթացի վրա (Գ. Նիկողոսյան, Ռ. Գասլեր, Վ. Հակոբյան)։ Դրանց արդյունքների հիման վրա ուսումնական գործընթացի կանոնակարգման և երեխաների առողջության պահպանման նպատակով մշակվել են չափորոշիչներ, գիտականորեն հիմնավորված հանձնարարականներ (Գ. Հարությունյան, Գ. Կարապետյան, Հ. Համբարձումյան)։
1995-2010-ին աշխատանքներ են կատարվել երեխաների ֆիզիկական զարգացման, աշխատունակության ցուցանիշների մշակման, մերձարևադարձային կլիմ. գոտում նախադպրոց․ և դպրոց․ հիմնարկների նախագծման ու շահագործման առանձնահատկությունների, մանկ․ սննդի, ուսումնադաստիարակչական գործընթացի