Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/491

Այս էջը հաստատված է

Հետևակը չի արձագանքում, միայն ձիավոր խմբերից անկարգ լսվում են ուռայի աղաղակներ։ Մայոր Նիբբոնի աչքից չի վրիպում այդ, ինչպես և այն, որ հետևակի կրտսեր հրամանատարներից մեկը՝ բղավելով ուռռա, բոթում է կողքի զինվորին, որպեսզի նա ևս բղավի, բայց այդ զինվորը լուռ է, մռայլ է, կարծես քարացել է։

Զորահանդես ընդունողները հասնում են փոքրիկ հրապարակը, որտեղ դրված է մի սեղան։ Երևում է եկեղեցու զանգակատան կեսը։ Զորահանդեսը տեղի է ունենում ինչ-որ հրապարակում, 10 որի մի կողմը վանքն է, ապա կողպ խանութներ։ Պատշաճ հեռավորության վրա կանգնած է «դաշնակցական ամբոխը», այսինքն նախկին չինովնիկներ, որոնք այժմ ծառայում են «Լեռնահայաստանի դիվանում»,- երկու օրիորդ և մի տիկին, մի ազգասեր և բարեգործականի տիկին։

Ձյուն է, ցուրտ, ձյունամրրիկ է, բայց նրանք եկել են տեսնելու «թանկագին հյուրին»՝ բրիտանական միսիայի մայոր Նիբբոնին և զորահանդեսը։

Զորահանդես ընդունողները, երեսով դեպի զորքը, կանգնում 20 են սեղանի կողքին։ Սեղանի վրա խաչ և Ավետարան։ Մարճահասակ և ծերունի քահանան, գլուխը բաց և շուրջառն ուսին, դուրս է գալիս զանգակատան կամարների խորքից։ Մայոր Նիբբոնը կռանում, սեղմում է նրա ձեռքը, և ծերունի քահանան նրան խաչակնքում է։

Եկեղեցու զանգերի ղողանջով, ձիավորների առաջին խումբը, որ ձիերից վայր է իջնում, երբ հրամանատարությունը հասնում է երդման սեղանին,- առաջին ձիավորները մոտենում են երդման սեղանին։ Նրանք համբուրում են խաչը և ավետարանը։ Քահանան միալար ձայնով ինչ-որ աղոթք է կարդում։

30 Ձիավորները մոտենում են չորս-չորս։ Նրանցից մեկը պահում է ձիերը, երեքը մոտենում են սեղանին, ապա նրանցից առաջինը վերադառնում է ձիերի մոտ և գալիս է նա, ով պահում է ձիերը։

Այդպես գալիս են առաջին չորսը։ Այդ ժամանակ մայորն ինչ-որ բան է ասում անգլերեն, լսվում է միայն «Վերդեն»