Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 4 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/453

Այս էջը հաստատված է

նախահաշվի մեջ հիշված միջոցները չպիտի լինեն, գավառի ագրոգործը կմնա դարձյալ նույն անմխիթար վիճակում։

Գավ. գյուղատնտես՝ Ալ. Բակունց

36. ԳՅՈԻՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

10 հուլիսի 1925 թ., № 8561

Ս. թ. հուլիս 4-ից հողբաժնի վարիչ ընկ. Գ. Գևորգյանի արձակուրդ գնալու պատճառով հողբաժնի վարիչի տեղակալ եմ նշանակված ես, գավգործկոմի որոշման համաձայն[1]: Վերոգրյալը հայտնվում է Ձեզ ի գիտություն:

37. ՀՈՂԲԱԺՆԻ ՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ 1925 Թ. ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ

(Ապրիլ, մայիս, հանիս)

<16 հուլիսի 1925 թ.>

1. Հողաշինարարություն

ա) Կամերալ. Կազմված է 90 գյուղերի սահմանագիծը, պատրաստված է 3 նոր պլանշետ։ բ) Դաշտային. Յայջի և Լծեն գյուղերի միջև եղած վիճելի սահմանագիծն է պարզված, ուսումնասիրված է Տաթև և Սվարանց, Ուզ և Տուլորս գյուղերի հին սահմանները։ Շնհեր, Հալիձոր և Տաթև գյուղերի սահմանագիծը պետական անտառների հետ որոշված է, Տաթև և Տանձատափ գյուղերի սահմանագիծը որոշված է և վանքին հատկացված 5 դես. վարելահող։ 3 գյուղում 220 դես. տարածության վրա կատարված է միջգյուղյան հավասարեցում։ Բռուն և Վերիշեն գյուղերի վիճելի հողերի լրացուցիչ հատակագծումն է կազմված։ Կատարված է Գորիսի հողային համայնքի ամբողջ հողամասերի մանրամասն ուսումնասիրությունը։ Սիսինում № 156 արոտատեղից 325 դես. կտրված է և հատկացված

  1. 2