ցանկ։ «Ազգի» ամբողջական հավաքածուն ձեռքի տակ չունենալու պատճառով չկարողացանք պարզել, թե երբ է տպագրվել հետաքրքրող հոգվածը)։
8. «Փնտռտուքը» ինչպե՞ս գրեմ — ակնարկը պարզ չէ։
9. Նվերիդ շնորնակալ եմ — ակնարկը պարզ չէ։
164. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ
(էջ 437)
Ինքնագիրը՝ ԳԱԹ, Գ. Լևոնյանի ֆանդ, № 1840։
Առաջին անգամ հրատարակվել է՝ «Գեղարվեստ», 1917, 6, էջ 133, երկրորդ անգամ՝ Երկեր, 1946, էջ 425, ապա՝ «Նամականի», էջ 189։
Տպագրվում է ինքնագրից։
1. Ինձ ուղղած երկտող նամակը — խոսքր «Գեղարվեստի» 1909-ի հատորի «Պոստարկղ» բաժնում զետեղված հետևյալ նամակի մասին է.
«Պ. ԴԱՆԻել ՎԱՐՈԻԺԱՆԻՆ. — Ձեր «Անիի ավերակներուն մեջը» արդեն շարված էր և տեղադրվելու էր այս գրքամ, բայց երբ ստացանք Ձեր «Ցեղին սիրտը» և տեսանք, որ նույն նյութն այնտեղ դուրս ըերված է արդեն, քանդել տվինք: Սպասում ենք նոր նյութի»:
2. Կը զրկեմ քերծած մը — խոսքը «...Ո՛վ Լալագե» բանաստեգժության մասին է, որ գրել է 1910-ի հոկտեմբերի 28-ին (տե՛ս ԳԱԹ, Լևոնյանի ֆոնդ, № 2370)։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Գեղարվեստ», 1911, № 4, էջ 94 — 90։
3. Գրախոսականը — խոսքը Մարգարի «Դանիել Վարուժանս հոդվածի առաջին մասին է վերաբերում (էջ 123—124), երկրորդ մասը տպագրվել է 1911-ի գրքում (էջ 133 —141)։
165. ԱՐՇԱԿ ՉՈՊԱՆՅԱՆԻՆ
(էջ 438)
Ինքնագիրը՝ ԳԱԹ, ԱՉՖ, I բաժին, № 6885։
Առաջին անգամ հրաաարակվել է՝ «Նամականի», Էջ 190։
Տպագրվում է ինքնագրից։
1. Ստացա նամակնիդ — հիշյալ նամակը չի հասել մեզ։
2. Նախապես գրած նամակս — հիշատակված նամակը նույնպես չի պահպանվել ԱՉՖ-ում։
3. Իմ ամուսնությանս — տե՛ս № 158 նամակի № 2 ծանոթագրությունը։
4. Ձեր հիվանդությանը — Ա. Չոպանյանը երկար ժամանակ տառապել է նյարդային հիվանդությամբ։
5. «Հրաշքին աղբյուրը» դարձյալ կուղարկեմ — տե՛ս № 149 նամակի № 3 ծանոթագրությունը։
6. Կը խնդրեր ինձմե — հիշատակված նամակը, ինչպես նաև Վարուժանի պատասխանը չի հասել մեզ։