Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 2 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/230

Այս էջը սրբագրված է

―Գավազանները ձգենք ծովը,— պատասխանեց Արե֊ գը.― իսկ պառավին թողենք երթա. սրա զորությունը վերա- ցած է այսուհետև,

Պաառավը չուզեց կենդանի մնալ, և ասաց նրանց.

— Ինձ է՜լ. ինձ է՜լ, ծովը ձգեցեք,
Այնտեղից մոտ է ||անգարամետր,
Մահացու կյանքից ինձ ազատեցեք,
Թող ինձ ընդունի Սատանապետը:
Լրացավ արդեն մի հազար տարին,
Որ ես գործիք եմ մեծ Բեյիարի,
Միշտ չա՜ր գործեցի, չիմացա բարին,
Թող այժմ նորա կամքը կատարի։


Ղեռ պառավն իր խոսքը չէր ավարտել, որ թագավորի մեծ վեզիրն ու սպարապետը եկան և խոր գլուխ տալով թագավո- րին' ասացին.

― Տե՛ր արքա, բոլոր զորքը պատրաստ է, քո մեծության

հրամանին ենք սպասում։

― Ինչո՞ւ համար եք պատրաստել զորքը,— հարցրեց թա-

գավորը զարմանալով։

― Մենք կատարեցինք քո հրամանը, թշնամու զորքը մո-

տենում է, պետք է նրա առաջքն առնել:

― Սպասեցե՛ք, սպասեցե՛ք... այո՛, այո՛ , ես հիմա հի-

շում եմ... այդ մեզանից ուղի՞ղ քառասուն տարի առաջ էր, ինչ որ ասում եք. մեր քարանալու օրն էր... թշնամու զորքերը եկան և մեզ քարացած գտնելով՝ սարսափած փախան... Վեզիրն ու սպարապետը իրար երես նայեցին և շշնջացին միմյանց.― թագավորը խելագարվել է...― Այո՛ , այո՛ , զար- մանալի՜ փոփոխություն. երեկ չէ՞ր, որ մոտն էինք. մեկ օր- վա մեջ ծերացել է... ―Տեսնո՞ւմ եք դուք այս պառավին ,-ասաց թագավո- րը.- սա է մեր քաղաքի քարացնողը։ Քառասո՛ւն տարի շա- րունակ սա մեր քաղաքը քարացրած պահեց... Վեզիրն ու սպարապետը թագավորին զլուխ տալով՝ հա- մաձայնություն ցույց տվին, որ իբր թե հավատում են նրան: