Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/259

Այս էջը սրբագրված է

ՀՈՎՍԵՓ[1]

Բոլորովին սուտ է:


ՊԱՊԻԿ

Ներեցեք, ձեր գլուխը ցավցուցի, բայց աշխարհիս մեջ կը գտնվին եղեր այսչափ չար մարդիկ, որ համարձակին բամբասել ձեզի պես առատաձեռն մեկը, որ դեռ անցյալ տարի այն չափ ստակ բաժնեց աղքատաց։


ՀՈՎՍԵՓ[2]

Չեմ հիշեր, ուրիշը չըլլա՞:


ՊԱՊԻԿ Դուք էիք, բայց ձեր ազնվականությունն է, որ չհիշեր, որովհետև միշտ կուզեք, որ գաղտնի մնան[3] ձեր ըրած բարիքները, և իրոր անչափ գաղտնի կընեք, որ մարդ չիմանար:


ՀՈՎՍԵՓ

Ես անգամ չիմացա, բայց կը ճանչնա՞ք այս վատին ով ըլլալը:


ՊԱՊԻԿ

Վատին մեկն է:


ՀՈՎՍԵՓ

Ինձի հետ այսպես վարվելու իրավունք ունի՞։


ՊԱՊԻԿ

Ամենևին։


ՀՈՎՍԵՓ

Պատմությունը ընե՞մ ձեզի։


ՊԱՊԻԿ

Կաղաչեմ, քիչ մը սպասեցեք (Թաշկինակը կը հանե, իբր թե անով ականջները կը բանա, աթոռը կը մոտեցնե և [4]ձախ

  1. [Թա<դե>]
  2. [Թա<դե>]
  3. մնա=մնան
  4. [եր<կարցնելով> գլուխը]