Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/96

Այս էջը սրբագրված է

ՄԱՐԿՈՍ

Սխալած եք. է՛հ, պարոն ատամնաբույժ, այս խաղը դեռ շատ երկար պիտի տևե՞...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Կեցիր։ (Մատվըներովը կը քննե ակռաները) Իրավունք ունիք... բայց ես դիտմամբ քովի ակռան քաշեցի։


ՄԱՐԿՈՍ բարկությամբ

Դիտմա՞մբ... դիտմամբ, մեղք չէ՞ իմ ողջ ակռայիս որ...


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ի՞նչ ըսեմ, տղա, դուն անմիտ ես... թե որ այս ակռան չհանեի, մյուսը շատ դժվարությամբ պիտի կրնայինք քաշել. չեմ հուսար որ այս խոսքիս չհամոզվելու չափ տխմար ըլլաս, կը հարցնեմ քեզի, միթե կրնա՞ն ծառ մը խլել, թե որ արմատը աղեկ չբանան, պատասխան տուր։


ՆԻԿՈ

Ըսածները ճշմարիտ են:


ՄԱՐԿՈՍ

Էհ՛, իմ բերանս պարտե՞զ է։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Իմ ըսածս նմանություն մ՝է։ Ես քեզի չափ չեմ խորհիր, որ ցավող ակռան մեկեն ի մեկ հանեմ, հա՛, հա՛, հա՛։


ՆԻԿՈ

Ինքը աղեկ կը խորհի։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ես կ՝ուզեմ, որ ընելիք գործս առաջուց մտածեմ, վերջք կատարեմ, կը հասկնա՞ս, ալ վախ չկա, ասոր արմատը աղեկ բացվեցավ: