Պանդոկապետ. — Ես քու կարծած պանդոկապետներեն չեմ, քառասուն տարի է, որ այս գործով կզբաղիմ։
Կուռնելիոս — Չեմ հասկնար ինչ ըսել կուզես։
Պանդոկապետ. — Բավական պինդ երես ունենալու ես, որ չհասկնաս, ով Է հոն պսակողը.․․
Կուռնելիոս. — Կին մԷ, որ ինձի աղջիկ գտնելու համար եկավ և հիվանդանալով պառկեցավ։
Պանդոկապետ․ — Պարապ տեղը մի՛ ջանար զիս համոզելու, ես գիտեմ գործին ինչ ըլլալը, դու կը կարծես թերևս, թե պանդոկապետն չգիտեր զքեզ և անտարբեր կը նստի երբ կին մը երկու երեք ժամ սենյակիդ մեջ կը գտնվի։ Շուտ ըրե՛, սնտուկդ և անկողինդ առ և գնա ասկից, ապա թե ոչ ոստիկանության ձեռքով դուրս կը նետեմ զքեզ։
Կուռնելիոս․ — Այս խոսքերեդ բան մը չեմ հասկնար։
Պանդոկապետ․ — Պարոն Կուռնելիոս, այս պանդոկը սիրո պանդոկ չէ, գնա, ուրիշ տեղ սիրե։
Կուռնելիոս․ — Ո"վ կը սիրե․․․
Պանդոկապետ․ — Երկար կընեք, ձեզի հետ շատախոսություն ընելու ժամանակ չունիմ։
Կուռնելիոս․ — Այդ կինն դուրս ըրե, որ ինքզինքն կուզե ինձ սիրցունել։
Պանդոկապետ․ — Ի՞նչ կըսե այս տիկին․․․
Օրիորդ Ը․ — (Որ մինչև այն ատեն գլուխն վերմակին տակ քաշած քնանալ կը ձևացներ)։ Ես տիկին չեմ, գավառացի ալ չեմ, ուստի դիմացինդ լավ ճանչցիր և այնպես խոսե՛։
Պանդոկապետ․ — Շատ լավ, ի՞նչ գործ ունիս հոս։
Օրիորդ Ը․ — Այդ քու գիտնալու բանդ չէ։
Պանդոկապետ․ — Իմ գիտնալու բանս է։
Կուռնելիոս․ — Այո՛, իր գիտնալու բանն է։
Օրիորդ Ը․ — Չե՞ս սիրեր զիս, պարոն Կուռնելիոս։
Կուռնելիոս․ — Չեմ սիրեր։
Օրիորդի Ը․ — Շատ լավ, ես կ՝երթամ, կառք մը բերել տվեք, որ երթամ, որովհետև կարողություն չունիմ։
Կուռնելիոս․ — Ինչո՞ւս պետք։
Օրիորդ Ը․ — Ինչո՞ւդ պետք, կերևի որ հրամանքդ Պոլսո սովորություններուն տեղյակ չես, ոչ միայն կառքի վարձքն պիտի վճարես, այլ նաև պարտավոր ես բժշկի և դեղի ծախքերն ալ հոգալ մինչև որ ոտք ելնեմ, այս սենյակին մեջ հիվնդցա ես, եթե հոս