Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 6 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/332

Այս էջը սրբագրված է

— Անոթի եմ։

— Քիչ մը երեսս նայե։

— Ի՞նչ նայեմ, անոթի եմ հիմա։

— Անոթի, անոթի, հայվանի պես մարդ մես, ատամ. այսօր քիչ մը փողոց ելա և մինչև որ տուն դարձա նե ես գիտեմ քաշածս, մարդ չմնաց, որ ժամերով երեսս չնայի... դուն ի՞նչ անզգա մարդ ես, որ սանկ քիչ մը երեսս չես նայիր։

— Ես քուկին երեսդ այսօ՞ր պիտի տեսնեմ։

— Թո՛ղ ըլլա... վախ որ կնկան խըյմեթ չիյտես։

— Խըյմեթի բան կա հոս հիմա։

— Չիյտեմ։

— Կերակուրը։

— Ուտելու ախորժակ ձգեցի՛ր, որ ուտեմ։ Ես դուրս պիտի երթամ, դուն գնա կեր։

Ուրիշ տան մը մեջ.

— Բարի իրիկուն տիկին։

— Աստուծու բարին։

— Երթամ սա ծաղիկներուն քիչ մը ջուր տամ։

— Ծաղիկներն ալ գետինն անցնին...

— Ինչո՞ւ... կը չորնան նե...

— Ես չորնալես ետքը...

— Դուն ինչո՞ւ չորնաս... ի՞նչ ըրինք դարձյալ։

— Ի՞նչ պիտի ընես, ծաղիկներդ ինձմե ավելի կը սիրես կոր։

— Ինչո՞ւ այդպես կը խոսիս։

— Ինչո՞ւ չպիտի խոսիմ եղեր... նստե՛ քիչ մը քովս, անուշներ ըլլա ըսե, այսօր բաղնիք գնացի։

— Շատ աղեկ, անուշներ ըլլա... հորին չվանը վրա՞ն է։

— Մեկ անուշներով կը լմննա՞։

— Անուշներ ըլլա դարձյալ... հորին չվանը վրա՞ն է։

— Նստե՛, բան մը պիտի պատմեմ։

— Հորին չվանը.․.

— Բաղնիքին մեջ չես հարցներ ինչեր եղավ այսօր..․ քիչ մնաց կը ճաթեի կոր...

— Ինչո՞ւ։

— Ի՞նչ գիտնամ, վրաս գեշություն մ՝եկավ...

— Պատճա՞ռ։

— Պատճառ նազար է եղեր... լեփլեցուն կը բաղնիքը... աս ի՞նչ աղվոր կնիկ է... աս ի՞նչ հրեշտակի պես կնիկ է... աս ի՞նչ