ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈԻՆ
Սա մոտ ատեններս մեր ազգին մեջ գտնված ամեն տարիքե, ամեն աստիճանն, ամեն կարգե, ամեն արվեստե մարդիկ հսկայաքայլ առաջ կը դիմեն։
Ծերերը և անտարիքոտ ծերերը՝ դեպի գերեզման։
Եպիսկոպոսները՝ դեպի Պոլսո շրջակաները գտնված եկեղեցիները։
Վարդապետները՝ դեպի տուները և դեպի էջմիածին։
Քահանաները՝ դեպի գերեզման և հարսնետուն։
Ամեն էսնաֆ՝ դեպի գինետուն։
Ամուսնացյալք իրար ձգելու համար՛ գեպի Պատրիարքարան:
Հարուստները՝ գեպի աղքատություն։
Աղքատները՝ դեպի Ավետարան, որ այսօրվանը կեր, վաղվանը մի մտմտար կըսե։
Կնիկները՝ դեպի մոտիսթրաները, սոլարեները, պալոները, թատրոնները — ասանկ երթալու ըլլա նե՝ մարդ չպիտի մնա տուները:
Երիտասարդները ավելի շուտ առաջ երթալու համար դեպի թեթևություն։
Աղջիկները՝ դեպի տուներուն օճախները մարելու։
Վաճառականները՝ դեպի սնանկություն։
Դրսեցիները՝ դեպի տնանկություն։
Մայրապետները՝ դեպի ամուսին փնտրելու։
Վարժապետները՝ դեպի ամսու գլուխ։
Աշակերտը և աշակերտուհիդ՝ դեպի զբոսավայր։
Լրագրապետներն՝ դեպի ազգը խորխորատ տանելու։
Իրենց մորը արգանդին մեջ հղացած երեխաներն ալ այս ընդհանուր և հսկայաքայլ հառաջադիմությունը տեսնելով, անոնք ալ սկսեր են չորս ամսեն աշխարհ գալ։
Ամենուն ալ Աստված բարի ճանապտրհ տա։