Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 9 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/85

Այս էջը սրբագրված է

թյամբ, և եթե հնար է այս այցելությանց միջոցին, այսինքն, եթե այցելություններեն ժամանակ ավելնա, ազգային կենսական խընդրոց վրա, այն է վարժապետանոցի մը հաստատության, դաստիարակության խնդրույն և այլն վրա խորհի, որովհետև ինչպես որ Թատրոնին Օրագրությանց մեջ տեսնվեց մայիս ամսո մեջ այցելություններե ուրիշ բան չկա և չափե դուրս այցելությունները վնասակար են...։


ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏՔ

Եկո՛ւր, սա նախակրթարանի տղաքները գոյականները ածականի դարձունել ու ածականներն գոյականի դարձունել վարժեցունելու համար սա ազզային պարտքը փոխենք ու պարտական ազգ ըսենք։

Մենք ալ ուրիշ ազգերուն պես պարտական ազգ մենք, և ասիկա մեծ փառք մէ մեզի, որովհետև ասով ուրիշ ազգերու նմանած կըլլանք։

Բացի ասկից. Օրագիր ըսած էր թե՝ որ պարտք ունի շատ պարտք ունի շատ ալ վարկ ունի։ Ավելցնենք ուրեմն սնտուկին պարտքը, որ ավելանա վարկն ալ։

Հրապարակի վրա զրույց կը պըտըտի, որ վսեմափայլ Աբրահամ պեյ Երամյան և վսեմափայլ Սարգիս պեյ Պալյան չեն ուզեր եղեր մեր սնտուկին վարկին ավելնալը, և այս պատճառավ կը փափագին եղեր ազղային պարտքը վճարելու։

Մանզումե՝ թերևս Օրագրին սկզբունքին հետևելով, չուզեր որ այս պարտքը վճարվի. եթե, կըսե, երկու հոգի վճարե այս պարտքը, ազգայիններուն անհոգության դաս մը տված կըլլանք։

Ի՞նչ ազգասիրություն...։

Մարդ մը ծանր քարի մը ներքև ճնշված կը պոռա, օգնություն կը խնդրե. երկու բարերար և զորավոր ան ձեր կուգան խեղճ. մարդն իր բեռան տակեն խալսելու և Մանզումե կըսե. «Մի դպչիք, հիմա դուք այս մարդը ազատելու ըլլաք նե մյուսնե բուն անհոգություն սորվեցուցած կըլլաք»։

Մյուսներուն անհոգություն չսորվեցունելու համար թող տալու է եղեր մարդը, որ քարին տակը մնա։

Եթե Մանզումեի պես խրատտու ունենալնիս դժբաղդություն մէ, անոր խրատներուն մտիկ ընող չունենալիս ալ մեծ երջանկություն մէ։