Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/257

Այս էջը սրբագրված է

ապրանք, վոր ուզելու լինի, պետք ե տալ, նա իր «հոգու պարտքը» կվճարե, ուրիշի փողը չի ուտի։ Բանը նրանումե ե, վոր գյուղացին հենց պարտքի վճարելու ժամանակնել «նաղդ» փող չի տա, այլ կտա հում բերք. վոր արդյունաբերել ե իր տնտեսությունից, որինակ, յեթե նա բամբակի մշակություն ունի, պարտքի փոխարեն բամբակ կտա։ Հիմա վաճառականի խելքիցն (այսինքն սատանայությունիցն) ե կախված, թե նա, որինակ, շիթը դնով կարող ե խցկել գյուղացուն, և նրա արժեքի փոխարեն քանի ֆունտ կամ փութ բամբակ կպարտավորացնե, վոր վճար ե իր ժամանակին։ Այս տեսակ առևտուրի մեջ կարելի յե «յերկու գլխիցն ել» շահվել.— մեկը չթից, վոր գյուղացին փող չունենալով, ստիպված ե անհամեմատ թանգ գնով առնել, մյուսը բամբակից, վոր դեռ ևս պատրաստ չլինելով, գյուղացին ստիպված ե խիստ էժան գնով գնահատել։ Վորովհետև, բամբակը մի մեծ արժեք չունի գյուղացու աչքում, յերբ դեռ նոր եր սերմանված, կամ դեռ չեր հասունացել, և կամ դեռ չեր հավաքված։ Նա վաճառում ե իր աշխատության պտուղը, վոր պիտի ստանա ժամանակով. իսկ գյուղացու աշխատությունը միշտ կարելի յե եժան գնահատել, յերբ նա փողի կամ կենսական անհրաժեշտ պետքերի կարոտություն ունի։


Անծանոթը լսում եր առանց ընդմիջերլու աղայի խոսքերը, վերջապես ասաց նա.


— Այդ ձեր պատմածը առևտուրի մի և նույն ձևն ե, ինչ վոր գործ են դնում «չարչիները»։

— Հա, մի և նույնն ե, և դրա մեջն ե գլխավոր շահը. գիտե՞ս, մի ուրիշ բան ել ասեմ քեզ, մեծ զանազանություն կա քարի և կշեռքի մեջ, պետք ե այդ բանում շատ վարպետ լինել։ Գյուղերում յերկաթից ձուլված կշեռքի քարեր չկան, այլ գործ են ածում հասարակ քարեր միայն. դու պետք ե ունենաս քո առանձին ֆունտանոց քարը կարող ե դա մի կտոր աղյուս լինել, — իհարկե, մի փոքր ծանր քան թե լինում ե ընդունված յերկաթե ֆունտանոցը, — գյուղացին շատ չե հետաքրքրվում գիտենալ արդյոք քարը ուղիղ եր, թե ծուռն, և յեթե քո աղյուսի կտորը լիներ, որինակ, 1 1/4 ֆունտ և դու գործ ածեյիր նրան մի ֆունտի տեղ, այն ժամանակ մեկ փութի մեջ կստանայիր տասը ֆունտով ավելի բամբակ. հասկանում ե՞ս, այսպիսով մեծ զանազանություն կանե, յեթե մի քանի հազար փութ հավաքելու՝ լինես։


— Դա խո... դա խո...


— Ի՞նչ ես ուզում ասել, — ուզում ես ասել դա գողություն ե, դա անիրավություն ե, դա խաբեբայություն ե, ե՞դ ես ուզում