Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/147

Այս էջը հաստատված է

պարզ և որոշ դնում է նա իր գրքի հենք սկզբում։ Դա գոյի, էության կամ է-ի խնդիրն է, որ հետաքրքրում էր ժամանակի մտավորականներին, կրոնի հետ կապված կամ կրոնական պարուտակով փաթաթված, իբրև աստվածության խնդիր: Դա քրիոտոնեական կրոնի էական սկզբունքն էր՝ մեկ բարի էություն կամ աստվածություն, որ փոխանակ բազմաստվածության արդեն քարոզված էր Հայաստանում և պաշտոնապես ընդունված, որ և Եզնիկը ձեռնարկում է համոզիչ տրամաբանությամբ հաստատել։ Նա ամենից առաջ ձեռնարկելով ճառել «զաներևութէն և զնորին մշտնջենաւոր զօրութենէն»՝ բերում է այդ մասին իր դավանանքը, որ և եկեղեցունն է, ինչ որ բնականաբար գտնում ենք և «Յաճախապատումի» մեջ։ Նա թվում է գոյի, էության ստորոգելիները։

Այդ էությունը մեկ է. անքնին և անհաս է, միայն դավանությամբ իմանալի. մշտնջենավոր է, անսկիզբն[1], «ոչ ունի զոք ի վեր քան զինքն, զոր պարտ իցէ նմա պատճառ կարծել», «Նա ինքն է պատճառ ամենայնի». «ոչ ոք է առաջին քան զնա, և ոչ ոք է յետոյ նման նմա, և ոչ ընկեր հաւասար նորին, և ոչ էութիւն հակառակ նմա, և ոչ գոյութիւն ընդդիմակաց»[2]։ Այդ էությունն է, որ «ածն ի չգոյէ ի գոյ զչգոյսն, և եցոյց յոչնչէ զչէսն»։ «Նա աննախանձ ետ զկենդանութիւն առ ի յայտնելոյ զիւրոյ զբարերարութեանն հանդէս». «զօրացուցանէ զանզօրս մեծազոր զօրութեամբ», «աղբիւր կենդանութեան». «տայ ամենայնի կենդանութիւն». «բղխէ յամենայնի զանպակաս իմաստութիւն», «աղբիւրն է բարութեան». «զամենայն զոր արար՝ գեղեցիկս արար… և բանաւորաց և մտաւորաց… կարգեաց ստանալ զբարութիւն… բարութեանն՝ զանձնիշխանութիւն արար պատճառ»[3]։

6. Ընդդիմակները։— Եզնիկն իր ընդդիմակներին, այսինքն քրիստոնեական սկզբունքների հակառակորդներին, առանձնապես չարիքի

  1. «Յաճախապատում»՝ «Մի է ինքնութիւն գոյութեան». «էութիւնն անսկիզբն, մշտնջենաւորութիւն, անսահման» (Ա. 1)։ «Մի անսկիզբն էութիւն» (Գ. 25, 27 և այլն). «Որ անբաւն է և անքնին, և ոչ կարեն կարծել միտք, և ոչ քննել խորհուրդք» (Ա. 3). «Խոստովանողք և դաւանողք առ ի մերոց հաւատոցն ճշմարտութիւն» (Բ. 6). «Լռեսցուք ի դատարկ և ի վայրապար քննութենէ» (Բ. 6). «Մի՛ անկանել ի բազմախոյզ խնդիրս որ վրիպեցուցանեն ի սուրբ հաւատոց» (Դ. 32)։
  2. «Յաճախապատում»՝ «Անպատճաոն, որ ամենեցուն պատճառ է». «Արարչութեամբ լեալ պատճառ երկնից և երկնաւորաց» (Ա. 1). «Աննման և անհամեմատ է» (Գ. 22). «Ոչ ոք էր ընդ անսկզբանն» (Բ. 14)։
  3. «Յաճախապատում»՝ «Կքչեաց զնոսա յոչնչէն ի յինչսն ե իչգոյէն ի գոյ» (Բ. 5., Դ. 27, այլև 29, 39, 244 և այլն)։ «Վասն բարերար կամաց իւրոց արարիչ արարածոց անուանի» (Բ. 14)։ «Բարերար արարչութիւն» (Ա. 3, այլև շատ տեղ)։ «Նորա առաջգիտութիւն և հանճար և իմաստութիւն և զօրութիւն» (ԻԲ. 244)։ «Աղբիւրն է ամենայն բարեաց և կենդանութիւն» (Ե. 39)։ «Ելից իմաստութեամբ և գիտութեամբ (Խ. 28)։ «Ինքն կեանք է և կեցուցիչ» (Բ. 13)։ «Այն որ բարի է բնութեամբ… կայ մնայ միշտ բարի… ոչ ի նմանէ բուսանի, և ոչ եկամուտ ուստեք լինի ի նմա չար. զի որ նորայն է՝ իսկութեամբ բարի է. և չիք ի նմա բնաւ չարութիւն» (Բ. 13)։ «Ետ անձնիշխան և ազատ կամս» (Բ. 5, 10, 19, 20, 26, 28, 34, 39 և այլն):