Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/499

Այս էջը սրբագրված է

նախորդներին, բայց աչքի է ընկնում իր համեմատաբար պարզ ու թեթև, կանոնավոր, բնական ու հարթ ոճով։ Նա գիտե իր խոսքը համեմել հարմարավոր իմաստալից ասացվածներով կամ դատողություններով, կամ զարդարել պատշաճ նմանություններով, ինչպես, օրինակ, հետևյալը. Գագիկը պաշարում է Մայմանկի որդի Շապուհի բերդը, վերջինս «իմացեալ և զիւրն և զիւրոց գործակցաց նեզութիւն՝ յանկարծօրէն՝ իբրև զպտուղ մի ինքնահաս ի բարձր ոստոց ի գոգս անկեալ թափողի՝ այնպէս յանմերձենալի ծայրից ամրոցին ստորիջեալ անկանի առ ոտս երջանիկ իշխանին Գագկայ»։ Երբեմն երկու երեք նմանություններ է բերում միևնույն բանի համար, ինչպես, օրինակ․ մեռնում է Աշոտ իշխանը, «զկնի այսորիկ յաջորդէ զաթոռ իշխանաթեանն Գագիկ եղբայր Աշոտոյ, ըստ նմանութեան երկուց ակնավճիտ աղբերց մերձակայից․ յորոց մի ոմն նուազեալ՝ միւսն և՛ս յաւէտ ի վեր զբղխումն արձակիցէ․ զոր օրինակ և երկուց վիշապաց կամ կորեանց առիւծուց՝ մինն զուղեալ՝ միւսն բարձրագոյնս խրոխտայցէ», և այլն (էջ 277)։

Հետաքրքիր է գեղեցիկ նկարագիրն այն մեծ ողբ ու սուգի, որ Գրիգոր Դերանիկ իշխանի սպանման առթիվ անում են ամենքը և նրա կին Սոփին (էջ 266 և հտն․)։ Այստեղ գտնում ենք շատ նման կողմեր «Սասնա Ծռերի» մեջ կատարված սուգերի։

«Իսկ համբաւ հզօրին կորստեան, զամպ թանձրամած խաւարային լցեալ սաստկութեամբ՝ ելեալ տարածեցաւ ի վերայ Հայաստանեայցս, մանաւանդ ի վերայ բարձրագոյն և սեփական Վասպուրականն կոչեցեալ նահանգի․ յորում տիկնայք և աղախնայք թողեալ զկանացի բնութեանն պատիւ՝ ի գռեհս և ի փողոցս բացագլխաւ ընդ երկիր զանձինս իւրեանց քարշէին։ Որք յանհնարին սգոյն դառնութեան՝ մատաղ մանկտոյն զսովորականն մոռացան դիեցուցանել զկաթն, ողբոց միայն պարապեալ միմեանց ձայնակցելով։ Ուստի և ի կրծաբախ ճակատահար ճայթմանցն և ի բարձրաճիչ աղաղակացն հնչեաց դուռն դարպասու արփիագեղ տիկնոջն մեծին Սոփեայ։ Որք յաշխարեյն իւրեանց ասէին այսպէս, «վա՜յ, կորեաւ մեծանուն իշխանն, և անտերունչ մնաց երկիրս Հայոց»։

Իսկ տիկինն խիզախեալ յանպարտելի զօրութիւն հզորին ասէ, «զի՞ դուք, ո՜վ մարդիկք, և ընդէ՞ր գործել զայդ յանդգնիք, չի՛ք արեք թշնամիք, ո՜չ ուստեք պատեալ պատերազմ։ Ո՞վ ոք զայդ գործել համարձակեցաւ, ո՞վ ոք զոսկեփետուր ախոյանաբձակ քաջազգի վարուժանն իմ հաւահար առնել կամ ի ծուղակ ըմբռնել կարողանայր, և ոչ ինքն օձտեալ ի նմանէն մեռանէր․ ո՞վ ոք զբարձրաթիռ արծիւն քաջահնչօղ և ահարկու ձայնիւ ի խոնարհ սուզել լինէր ձեռընհաս․ ո՞վ ոք զանյաղթ վիջապն սանձել մերձենայր, և ապրեալ լինէր ինքն»։ Զայսոսիկ և ևս յաւէտ քան զսոյնս ասէ տիկինն ընդդէմ լալականացն։

Իսկ իբրև ստուգեցաւ իրն և համբաւն ճշմարտեցաւ կորստեան՝ ապա այնուհետև յերկիր անկեալ զերեսս ի գետնի դնելով, մոխիր ի վերայ ցանելով գլխոյն, և խաւար ձեռագործ յօդս ցնդէ տաճարին։ Եւ ի բաց ընկեցեալ զպատուագիր քողն մարգարտահիտ զարգուն, զգեցեալ զսեաւս ի զգեստից, և պատրաստեալ գլխոյ իւրում արկանելիս թխակերպս, և յառաջ կոչեալ զգստերս՝ սգոյ ողբոց յօրինէ կարգս, կարգեալ կացուցանէ դասս դասս՝ պարաւորս եբրայեցիս և զթագաւորացն Իսրայէլի նուագել տայ զողբս։

Ցայնմ աւուր սուգ առին սուրբ եկեղեցիք և դասք պաջտօնէից։ Ի բաց առան ի դրաց սենեկացն ոսկեհուռն կամարաձև երանդոցն տաբաղք, և սեառք խոշորագոյնք և յոյժ տխրալիք զտեղին փոխաբերեցին․ և ընթացեալք այսր անդր սսւրհանդակք լալականացս