Այս էջը սրբագրված չէ

Ֆրանսիայի փաստաբան Էդինե Պասկինի փայլուն ելույթի դեմ հիսուսյանների գրած պասկվիլի առիթով Նալբանդյաննը ավելացնում է. «Ահա հիսուսյան աբեղաների ճշմարտության. այսպես կամենում են նոքա ապացուցանել յուրյանց իրավունքը և հերքել հոյակապ Պասկիեյի իմաստուն ասածները: Ի՞նչ ասել է, ճշմատրտություն ապացուցելու համար հահոյել և նզովել . եթե ունին նոքա իրավունք, փաստ և պաճառ, թո՛ղ հանդես բերեն, թո՛ղ մարդավայել կերպով հերքեն հակառակորդի խոսքը, և լուսափայլ կացուցանենյուրյան ճշմարտության: Այս բաները ոչ այլ ինչ են, եթե ոչ, հայտնի ապացույց և քարոզ, թե այդ հիսուսյան աբեղայքը ջարդ ու փշուր էին եղած կա, բարոյապես և ջախջախված խորտակված միանգամյա Պասկիեի ճշմարտությունը մուրճի տակ. պատճառ, բանականութենով և խելքով կապացուցվի ճշմարտությունը, եթե կա, բայց հայհոյություն, գավազան և բըսնություն, երբեք չեն կարող ապացուցել մի շինովի, հնարած ճշմարտություն:Վա՜յ այն ճշմարտության, որ այսպիսի հնարների էր կարոտում. ողբա՜լի հնար ճշմարտություն ապացուցանելու» (տե՛ս սույն հատորում,էջ 145:) Գրեթե ամբողջությամբ Նալբանդյանի գրչին են պատկանում սույն հատորի 86-րդ էջի վերջին պարբերությունը, 87-րդ էջի վերջին պարբերությունն այն մասին թե եթե ինքը հանձն առներ գրելու հիսուսյանների պատմությունը, ապա ստիպված պետք էլինել տարիներ ծախսել դրա վրա , մի բան , որ ինքը դեռևս չի կարող անել:Նալբանդյանին է պատկանւմ նաև 100-րդ էջի երկրորդ պարբերության ավարտը,որտեղ նույնպես նա ընթերցողի ոուշադրությունն ուղղում է դեպի կարգի վաղ շրջանի գործունեության հերռահար նպատականեր:

 Միջամտություններ. Բուն հայկական հարցերը Նալբանդյանն արծարծել է «Հիսուսյանք» հոդվածի տողատակերում, որոնք պայմանականորեն միջամտություն ենք անվանում:Այդ տողատակերը մեծ հետաքրքրություն են ներկայացնում Նալբանդյանին աշխարհայացքի և հրապարակախոսության տեսակետից: Նալբանդյանական տողատակերը զտեղված են 145, 147, 153, 157,161,և 171 էջերում: Իբրև օրինակ՝ ծանոթանանք 161-րդ էջի տողատակին.«Պապերը անոխալ և անմեղանչակա են այս հիման վրա, թե մարդւ սխալական է և մեղանչական, իսկ պապը  մարդ լինելով անսխալ է անմեղանչական։Հրաշալի՜ լոգիկա»։
Միջամտությունների շարքը կարելի է դասռլ և այլն մակդիրները, որոնցով ուժեղանում է հեղինակային խոսքը («անպարծանք կոնդակ» և այլ)։ Ավելորդ չենք համարում նշել նաև, որ իբրև սկզբունք՝ Եվրոպական տերմիների հետ Նալբանդյանը ավելացնում է դրանց լատինական տառադարձությունը․ օրինակ, պոլիտիկ (Politicus), սիստեմ (systema) և այլն։
Այսպիսով Նալբանդյանի «Հիսուսյանք» հոդվածը հիմնականում թարգմանված լինելով «Иезуиты» ուսումնասիրությունից, պարունակում է բազմաթիվ տարբեր և մոտենում է փոխադրության, մի բան, որ Նալբանդյանին հիմք է տվել՝ ժամանակի դրականգրական էտիկայի համաձայն հոդված տպագրել առանց ստորագրության: Այդ հոդվածը Նալբանդյանի գրական ժառանգության  ուշագրավ էջերից մեկն է կազմում և կազմում է «Թափառական Հրեա» վեպի առաջարանի և հենց վեպի անբաժանելի մասը: Դրանով Նալբանդյանն իրականացրել է Հիսուսյան կարգը իրենց պաշտպանության տակ վերցրած հայ պապականների դեմ մղելիք պայքարի իր ծրագիրը: Ահա թե ինչու իր կատարած  խմբագրական աշխատանքով նա նպատակասլաց կերպով գրեթե հայցրել է ռուս հեղինակի շարագրա
Այսպիսով, Նալբանդյանը «Հիսուսյանք» հոդվածը հիմնականում թարգմանված լինելով «Иезуиты» ուսումնասիրությունից, պարունակում է ինքնութույն բազմաթիվ տարբեր և մոտենում է փողադրության, մի բան, որ Նալբանդյանին հիմք է տվել՝ժամանակի դրական էտիկայի համաձայն հոդվածը տպագրել առանց