Այս էջը սրբագրված է

գլուխը Գարեգինի ձեռքերի վրա դնելով խնդրում է, որ աշխատի երկուսին (իրեն և Վարդիթերին) իրար կշտի թաղել տա, իր մորը մխիթարե, եղբարցը մնաս բարով ասե, ինքն էլ ուրա՛խ կենա (!), հետո, աչքերր վերև բարձրացնում աղոթք անում ու հոգին ավանդում։ Իրար մոտ թաղելու խնդիրը անում է նաև Վարդիթերը, երբ դեռ Սոսը մեռած չէ։Արգո հեղինակը այստեղ մի վայրկյան րնծայում է Վարդիթերին Փանուելի աղջկա շնորհքը:

Մենք ենք ուզում այս բոլոր անբնական և շատ թույլ նկարագրված անցքերը քննության դանակի տակ ձգել, այդ շատ երկար կլինի․ առանց նորան է՛լ երկարում է մեր հատվածը։ Գուցե ավելորդ էլ լիներ այս աչքի հայտնի թուլության վրա շատ խոսել, մանավանդ որ ինքը արգո հեղինակը կամ մեր ընթերցողքը, եթե ուշադրությամբ կարդան այս անցքերի նկարագրությունը, որ մենք հարազատությամբ, որպես քաղված, հանեցինք բնագրից (եր․218—222), իրենք էլ կտեսնեն մեր տեսած անբնականությունը և հակասությունը։ Այսչափ միայն ասում ենք, որ վիպասանության շինվածքին մեծ հարված է տվել կատաստրոֆի այս անբնականությունը։

Եվ որպես թե հերիք չէր ինչ եղել էր․ այն պատվական տապանագրից հետո․ —

«Ահա սիրո պտուղներ,
Մի ագահ մարդի զոհեր.
Ով ըստեղիզ անց կենա
Հիշի Սոսն ու Վարղիթեր»,


որ շատ ընտիր է, կարճ և ազդու, դնում է այն Գարեգնի անտեր ողբը։Ամբողջ գործի մեջ, որ բոլոր ոտանավորքը տակ ու վերև ես անում, մեկ հատ չկա այսպիսի անխորհուրդ անաջող և ցուրտ ոտանավոր։Պատճառը շատ բնական է։ Գործը հեղինակի մտքում և սրտում արդեն վերջացած է․ նորա ոգին էլ բան չունի այս գործի հետ, բայց երբ բռնադատում ես գրիչը ինչ որ լինի մի բան գրել, հայտնի բան է, որ Գարեգնի ողբի պես կլինի, որ ոչ բարով պիտի ասեր:

Ազգային ավանդությունքը որքան կարելի է, անշուշտ, արժա՛ն է քրքրել և դուրս բերել դարավոր փոշիների տակից․ բայց ավանդությունը ենք ասում, որ իբրև մի պատմական սերմ, միշտ կարող են ազգի կյանքի մեջ ծլիլ, ծաղկիլ և պտուղ բերել։ Ազգային ավանդություն է դարբինների սալը ծեծելը, որ Արտավազդը դուրս չգա ու աշխարհը չքանդե․ և մենք մեծ ուրախություն զգացինք, երբ տեսանք (եր․ 42), որ տակավին պաշտվում է այդ անտիկյան ավանդությունը․ թեև այդ էլ կրոնական