Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/511

Այս էջը հաստատված է

ԲԱԶԵՆՅԱՆ:


Հը՜, ի՞նչ ես հարցնում,
Որտեղ որ էի։

II ԸՆԿ.


    Էլ ի՞նչ ես ծածկում,—
Այդ ո՞ւմ չէ հայտնի։

I ԸՆԿ.


    Հա՜, անպատճառ մի
Հողեղեն սիրուն հրեշտակի գրկում։

ԲԱԶԵՆՅԱՆ։


Դու շատ ես խոսում. քո թուղթը խաղա՛։

III ԸՆԿ.


    Բրա՜վո, ես տարա։
Հը՛, որ ասացի, էլ չե՛մ տանուլ տա.

I ԸՆԿ.


    Մի ուրախանա.—
Մեջներս եկար, որ այժմ տարար։

III ԸՆԿ.


Օ՜, ես անպատճառ կտանեմ դարձյալ։

ԲԱԶԵՆՅԱՆ։


Դե՛հ, շատ մի խոսեք, շուտով բաժանեք։

(Մի րոպե լուռ խաղում են)