Այս էջը հաստատված է
ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈՒՆ I
Պատկեր 1-ին
ՏԵՍԻԼ 1
ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Լիքը, սպիտակահեր կին, կորսեթով, նստած է մենակ թեյի սեղանի մոտ։
ՏԵՍԻԼ 2
ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ ԵՎ ԴԱՅԱԿ.— (Թեյնոցը ձեռքին):
ԴԱՅԱԿ.— Կարելի՞ է մի քիչ ջուր վերցնել։
ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Կարելի է։ Ի՞նչպես է Միշեչկան։
ԴԱՅԱԿ.— Անհանգիստ է։ Դրանից վատ բան չկա, երբ տիրուհին ինքն է ծիծ տալիս։ Այնտեղ նա իր դարդերն ունի, իսկ երեխան տանջվում է։ Էլ ի՞նչ կաթ պիտի ունենա, երբ ողջ գիշերները չի քնում, լալիս է:
ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Բայց կարծեմ, հիմա հանգստացել է:
ԴԱՅԱԿ.— Լա՜վ հանգստություն է։ Մարդ խղճահարվում է նայի։ Ինչ որ գրում էր ու լալիս:
ՏԵՍԻԼ 3
ՍԱՇԱ (դայակին).— Լիզան ձեզ է որոնում։
ԴԱՅԱԿ.— Գնում եմ, գնում եմ։ (Դուրս է գնում):