Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/112

Այս էջը հաստատված է

Հայե՜ր, օ՜ն, օգնության հասեք, չըլլա օրհասական ըլլա Հայաստան.— այլ Հայ մը չը պատասխաներ ձայնիս... Ամեն տեղ դիակ և ավերակ. անե՜ծք և վա՜յ այն վատին, որ հայրենիքը մատներ։ Եվ դուք, լերի՛նք Հայաստանյայց, արձագանք տվեք այս ձայնին և թող լսեն այն վատերը, որոնք իրենց եղբարցն արտասվոքն ու արյամբը օտարներեն երջանկություն գնել կը հանդգնին... Ինչո՞ւ ծնար այդպիսի որդիներ, Հայաստա՛ն, որոնք սուրերնիս ապերախտությամբ քեզի դեմ դարձուցին` փոխանակ զքեզ պաշտելու և պաշտպանելու... Ա՜հ, ծնկերս կսկսին կթոտիլ, քիչ մը հանգչիմ հոս... Երկի՜նք միշտ նայվածքդ Հայաստանի վրա թող ըլլա... (կը նստի.— հեռուեն հետևյալ երգը կը լսվի, զոր Նազենիկ կերգե):

ՈՂԲԵՐԳ

Դժնյաց գիշերն անցավ ու լույս արևուն
Ծագեց կարմիր Հայաստանի սարերուն...
Դարձյալ մինակ զուրկ սիրեցյալս գրկերեն,
Հեծող բուեր միայն ինծի ընկեր են:
Ո՜, դու, անգո՜ւթ սև հողեր,
Սիրելիքս ծո՞ցդ ես թաղեր:
Զեփյուռներեն երջանիկ մի խնդրեմ լուր...
Այլ անոնք ալ սահին քովես տխուր, լուռ,
Ծաղկունք թռոմեր և լռեր է ալ սոխակ,
Մա՜ն կը հոտի, մա՜հ... Հայաստան ավերակ:
Ո՜ դու, անգութ սև հողեր,
Սիրելիքս ծո՞ցդ ես թաղեր:
Երկի՛նք, գթա՛ զիս, տա՛ր զիս ի ծոց սիրեցյալ,
Եվ կամ ցցո՛ւր իրենց գամթան սգազգյաց,